
Հայ ազգը եւ պաշտպանական ռազմավարությունը (մաս II)
(Սկիզբը՝ նախորդ թողարկման մեջ)

(Սկիզբը՝ նախորդ թողարկման մեջ)

Հայկական քաղաքակրթության առանձնահատկությունները քննելիս անհրաժեշտ է առանձին անդրադառնալ նրա պաշտպանական ռազմավարությանը, որը դարերի ընթացքում ձեւավորվել, կատարելագործվել եւ, ի վերջո, կազմակերպվածության բարձր աստիճանի էր հասել։ Թեեւ ռազմավարական ծրագրավորման արդի տեսությունների տեսանկյունից դրա առանձին բաղադրիչներ կարող են գնահատվել որպես խոցելի կամ սահմանափակ արդյունավետություն ունեցող, այն լիովին համապատասխանում էր Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական, քաղաքական եւ քաղաքակրթական իրողություններին։ Հենց այդ ռազմավարությունն էր, որ հազարամյակների ընթացքում դարձավ հայ ժողովրդի կենսագործունեության,…

Այն, ինչ կատարվում է Արթուր Օսիպյանի հետ այս օրերին, շատ ավելին է, քան այն, ինչ տեղի էր ունեցել Պողոս Պողոսյանի հետ 2001թ. «Առագաստ» սրճարանում։ Պողոս Պողոսյանի սպանությունը կատարվել է նույն ժամին, երբ նա Քոչարյանին հանդգնել էր ասել՝ «պրիվետ, Ռո՛բ»։ Այդ ժամանակ Պողոսյանը չէր կարող ակնկալել հայ հանրության աջակցությունը, քանզի նա սպանվել էր իր արտահայտությունից ընդամենը րոպեներ անց՝ Քոչարյանի թիկնապահների մահացու ծեծի հետեւանքով։

Հայաստանը կառավարող արտաքին ուժերը վարում ու ցանում են մեր երկրի քաղաքական դաշտը՝ այլեւս «անբուժելի» դարձած իրենց մարդամեկին աթոռին պահելու համար։ Արդյո՞ք դա անում են շատ վարպետորեն, թե շատ շինծու ու ոչ արհեստավարժ ձեւով՝ կախված է նրանից, թե ովքեր են գնահատողները։ Կարծես թե՝ քաղաքական բոլոր շրջանակները հանրային մեդիադաշտ նետվող ամեն կուտն ուտում են։ Իսկ հանրությունն էլ գրեթե ամեն օր իր ուշադրությունը սեւեռում է ինչ-որ ասեկոսեների, բացահայտումների կամ թվերի վրա՝ զարմանք ապրելով այդ ամենից։

Վերջին օրերին հանրային դաշտը կրկին զբաղված էր ոչ թե պետական օրակարգերի քննարկմամբ, այլ վարչապետի մասնակցությամբ կազմակերպված «Վարչաբենդ» կոչվող համերգային միջոցառմամբ։ Տեսանյութերն ու լուսանկարները, ինչպես նաեւ դրանց շուրջ արձագանքները սոցցանցերում արագ տարածվելով, ոչ միայն դարձան քննադատության եւ ծաղրի առարկա, այլ նաեւ ավելի խորքային հարցադրման առիթ՝ ի՞նչ երեւույթ է այն, երբ երկրի առաջին դեմքը պետական ներկայանալի կերպարի ծանրությունը նման «վուլգար» ձեւով փոխարինում է բեմական, թեթեւամիտ ինքնաներկայացմամբ։

Երբ հանրային տարբեր շրջանակներ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են սահմանադրական կարգը խախտելու, օրենքը բացահայտորեն արհամարհելու, Եկեղեցու գործերին միջամտելու, Կաթողիկոսի դիրքն ու կարգավիճակն առոչինչ ճանաչելու, կարգալույծ թեմի առաջնորդին կրկին պաշտոնի վերադարձնելու մեջ, շատերը դա դիտարկում են միայն ներհայաստանյան գործընթացների համատեքստում։ Սակայն չպետք է անտեսել այն զուգահեռները, որոնք հուշում են, որ ինչ-որ առումով գործ ունենք գլոբալ քաղաքական վարքագծի տեղային կրկնօրինակման հետ։ Այն, ինչ այսօր անում է Փաշինյանը, իր գռեհիկությամբ, համառությամբ շատ նման է նրան, ինչ անում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Կարդում եմ լրահոսում, որ ՀՀ օրհներգը պատարագից առաջ հնչեցնելու առաջարկից հետո Նիկոլ Փաշինյանը հիմա էլ առաջարկում է միաժամանակ եկեղեցում կախել ՀՀ պետական դրոշը: Նայում եմ ֆեյսբուքյան գրառումները. բոլորը հակված են քննարկելու առաջարկի կիրառության «թեր»-ն ու «դեմ»-ը։ Իսկ այն, ինչը հրատապ քննարկման անհրաժեշտություն ունի՝ չի քննարկվում։

Այն, որ հայության մեջ ռուսամետ ու ռուսամոլ տարրը հսկայական թիվ է կազմում, հայտնի է վաղուց։ Բայց այն, որ մեզանում թուրքամետ ու թուրքամոլ տարրը պակաս մեծ չէ, անկեղծ ասած, մի քիչ անսպասելի էր։ Սակայն մեր նորագույն պատմության մեջ դա մեր ազգի ճակատին դաջված միակ խարանը չէ։ Կա եւս մի մեծ խարան՝ ռուսամետ ու թուրքամետ շրջանակների «պայքար» միմյանց դեմ՝ իբրեւ թե Հայաստանի ու հայության արտաքին հիմնական թշնամուն չեզոքացնելու գործողություն։

Քաղաքացիների կողմից բանակում ծառայելը եւ երկրի պաշտպանությանը մասնակցելը ցանկացած պետության հանրապետական կարգերի ու ժողովրդավարության հիմքն են։ Սակայն շատ ուշ է արդեն, որպեսզի միայն հիմա՝ իր վայ-կառավարման յոթերորդ տարում, պետության տգետ ղեկավարն այդ մասին գիտելիք ձեռք բերի։ «Կրթվելը նորաձեւ է» նախընտրական շոուն նույնպես չի կարող օգնել, քանզի դրանում կրթվելու կարիք ունեցողները որպես կրթողներ են հանդես գալիս՝ չունենալով տարրական գիտելիքներ պետական կառավարման գործում, իսկ փորձառության հարցում ունենալով միայն պետականակործան պրակտիկա։

Ադրբեջանցիների դիակների խնդիրն ամեակարեւոր ու նշանակալից քաղաքական ցունամիի էֆեկտ առաջացնելու ներուժ ունեցող «ռումբն» է, որը մեզանում գրեթե չի ընկալվում եւ, հետեւաբար, չի օգտագործվում պատշաճ կերպով: Ուստի հարկ է որոշակիորեն մանրամասնել թե՛ տվյալ խնդիրը, եւ թե՛ այն արդյունքները, որոնք մենք կարող ենք ստանալ:

Վերջին երկու տարիների ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ Կառավարության ձախողումների շղթան ոչ մի կերպ չի հաջողվում փակել: Այս մասին շատ է խոսվել ու գրվել, բայց, ինչպես կասեր ռուս նշանավոր առակագիրը, «սայլը տեղից չի շարժվում»: Ավելին` համամարդկային չարիքի` կորոնավիրուսի պայմաններում էապես սրվել է սոցիալ-տնտեսական, գիտամշակութային, կրթական, արտաքին քաղաքականության եւ մյուս ուղղություններում տիրող իրավիճակը: Հետզհետե ավելի տեսանելի ու ավելի իրական է դարձել կառավարման ճգնաժամի սպառնալիքը: Ինչպե՞ս սկսվեցին կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներն ախտահարած այդ ձախողումները եւ ինչո՞ւ դրանց վերջը չի…

Այսօր ցավալի է տեսնել, որ մեր ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի սպառնալիքի առջեւ։ Եվ դա համամոլորակային երեւույթի` կորոնավիրուսի ուղղակի ազդեցության հետ շատ քիչ աղերս ունի։ Վերջին ամիսներին կորոնավիրուսն ընդամենը առիթ ու միջոց է արտաքին ու ներքին շահառու շրջանակների համար՝ երկրում գեներացնելու անվստահության ու անկայունության մթնոլորտ։ Սակայն սպասվող աղետի հիմնական պատճառը գալիս է մարդկային մեր ներքին որակներից։ Պարզապես պետության անկայունության մեջ շահագրգիռ ուժերը դեմ չեն օգտվել համավարակի ընձեռած հնարավորություններից եւ ամեն ինչ անել այդ գործոնն ի շահ իրենց նպատակների ծառայեցնելու համար։

Նիկոլո Մաքիավելիից սկսած՝ քաղաքականությունն առավելապես դիտարկվում է որպես հարաբերությունների ու գործողությունների այնպիսի ոլորտ, որին բնորոշ է քաղաքական սուբյեկտների շահերի բարդ փոխազդեցությունը եւ որտեղ հիմնական շահը իշխանության նվաճումն ու պահպանումն է։ Քաղաքագիտական տեսանկյունից մեկնաբանվում է, որ հենց այդ շահն է ստիպում ստի, կեղծիքի, խաբեության կիրառությունը քաղաքական գործիչների կողմից։

Աբովյան քաղաքում հունիսի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը: Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը նրանից ետ մնաց մոտավորապես 400 քվեով:

2019թ․ ապրիլին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթեց Վլադիմիր Զելենսկին։ Շատ փորձագետներ վերջին ամիսներին Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական զարգացումները եւ, մասնավորապես, Պետրո Պորոշենկոյի պարտությունն ու Վլադիմիր Զելենսկու հաղթանակը համեմատեցին հեղափոխական մի նոր ալիքի հետ, որը եկել է փոխարինելու ուկրաինական՝ 2013-2014 թվականների հեղափոխությանը:

Մայիսի 29-ին ԱԺ-ում կառավարության անդամների՝ պատգամավորների հարցերին պատասխանելու հերթական նիստի օրը անհարմար իրավիճակում հայտնվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նիստից առաջ լրագրողները հետաքրքրվեցին Միրզոյանից, թե արդյոք օրենքի խախտում չէ, որ այդ օրը վարչապետը ներկա չէ կառավարության հետ հարցուպատասխանին [1]։ Վերջինս նախ պնդեց, որ դա օրենքի խախտում չէ եւ հորդորեց լրագրողներին օրենքը կարդալ։ «Եթե կառավարության անդամը՝ այդ թվում վարչապետը, երկրում չէ, ապա նա, բնականաբար, չի կարող այստեղ լինել»,- ասաց ԱԺ նախագահը։ Սակայն լրագրողները համառորեն սկսեցին Միրզոյանին հիշեցնել, որ 2017 թվականի այսպիսի մի…

Մայիսի 13-ին Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ նախկին երեք այլ պաշտոնյաների գործով դատական նիստը։ Քոչարյանի հետ միասին ամբաստանյալի կարգավիճակում են նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 2008թ․նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքով։

Մայիսյան Եռատոնի մեջ ներառվում են երկու պատմական իրադարձություններ՝ Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի 1945թ․ տարած հաղթանակն ու աշխարհում ֆաշիզմի վերացումը, եւ Շուշիի 1992թ․ ազատագրումը հայկական զինված ուժերի կողմից։ Հիշատակի հանդիսություններում փառաբանվում է հայ զինվորի բազկի ուժով կերտված ռազմական հաղթանակը։ Պատմական այս երկու խոշոր հաղթանակների հետ մեկտեղ՝ այս տոնը, այսպիսով, դիտարկվում է նաեւ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման եւ հայ զինվորի փառաբանման օր։