
«Զվարթնոց» օդանավակայան. երբ ժամանում է ինքնիշխանության օդանավը
Հայաստանում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ քննարկումների համար առիթների պակաս չի լինում։ Վերջին օրերին նման առիթներ դարձան երկու միջադեպ։ Առաջինը «Զվարթնոց» օդանավակայանում սահմանի հատման ժամանակ «երրորդ երկրի պահանջով» սահմանապահների կողմից Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Նայեմին Հայաստան մուտքի արգելումն էր, իսկ երկրորդը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի հարցադրմանը հետեւած՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ծիծաղի պոռթկումը: Հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ տարբեր առիթներով պարբերաբար տեղի ունեցող նման հանրային քննարկումները վկայում են, որ…
















