Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Ստեփան Դանիելյան

Հրապարակումներ · 14

Վերլուծական

Հայաստանում՝ ինչպես Սերբիայում. պատմական զուգահեռներ

Պատմական զուգահեռի սկզբունքով դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերյան 44-օրյայից ի վեր Հայաստանի առջեւ դնում է ճիշտ նույնպիսի պահանջներ, որպիսիք Առաջին աշխարհամարտում՝ 1914-ին, Ավստրիան առաջադրում էր Սերբիային։ Ընդ որում՝ պահանջներ ներկայացնելուն համընթաց՝ Ադրբեջանը, Ավստրիայի օրինակով, օգտագործում է որոշակի բառապաշար, որն ունի միջազգային հենք: Օրինակ՝ Արցախի պատերազմը դիտարկում է որպես Հատուկ ռազմական գործողություն (ՀՌԳ): Այդ բառեզրը հետագայում Ռուսաստանը կիրառեց Ուկրաինայի դեմ պատերազմում: Շատ ավելի վաղ Միացյալ Նահանգներն այն օգտագործում էր Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի…

· Գեւորգ Բրուտենց, Ստեփան Դանիելյան

Վերլուծական

Քաղաքական աստվածաբանություն

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին հայտնվել է ներքաղաքական զարգացումների կենտրոնում: Շատերն ասում են, որ եկեղեցին քաղաքականության հետ որեւէ անելիք չունի: Իրականում ամեն ինչ քաղաքականություն է՝ մշակույթը, կրթությունը, կրոնական ուսմունքները… Հիմա հարցը հետեւյալն է՝ արդյոք եկեղեցին կարո՞ղ է քաղաքական դերակատարություն ստանձնել. եկեք դա չշփոթեք կուսակցական գործունեության հետ, որովհետեւ կուսակցական գործունեությունը իշխանության մասին է, մինչդեռ քաղաքականությունը, ինչպես նշվեց վերը, ամեն ինչն է կամ՝ գրեթե ամեն ինչը:

· Ստեփան Դանիելյան, Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Վերլուծական

Հայկական ուշացած ժխտողականությունը (նիհիլիզմ) (մաս I)

«Նիհիլիզմ» բառն առաջացել է լատիներեն nihil՝ «ոչինչ» բառից։ Փիլիսոփայական բառարաններում նիհիլիզմը բացատրվում է որպես մերժման աշխարհայացք։ Նիհիլիզմ աշխարհայացքը հատկապես տարածված է եղել 19-րդ դարում ու 20-րդ դարասկզբին եւ հատկապես ծաղկում է ապրել Ռուսաստանում։ Նիհիլիստները կասկածի տակ էին դնում ընդունված բարոյական նորմերը, համամարդկային իդեալները, եղած պետական կարգը, կրոնը, հայրենասիրությունը եւ այլն։ Դա ժխտման, մերժման աշխարհայացք է՝ քանդել հին աշխարհը, բայց թե տեղը ինչ պետք է կառուցվի՝ իրենց խնդիրների մեջ չէր մտնում։

· Ստեփան Դանիելյան

Վերլուծական

ՔՊ-ի թղթե տնակն ու ճոճվող նավակը

ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի համար, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նա իշխանազրկվեց, իսկ ավելի ճիշտ՝ մանդատը վայր դրեց ավելի վաղ, քան կանխատեսել կամ բերանից թռցրել էր գինովցած վիճակում՝ Գյումրիում: Լրագրողների հետ լեզվակռվի ընթացքում Գաբրիելյանն ասել էր. «2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս վայր դնում»: Ըստ ամենայնի, Փաշինյանը նրան հենց այս խոսքերի համար չներեց, եւ նախօրեին նա ներողություն խնդրեց հայհոյանքի համար ու հայտարարեց մանդատը վայր դնելու մասին:

· Ստեփան Դանիելյան

Վերլուծական

Նախընտրական վտանգավոր խաղեր

Նախընտրական տարվա հեւքը, կարծես թե, տարբեր դրսեւորումներով սկսել է զգացնել իր ներկայությունը, որի նախանշանները տեսանելի են անգամ քաղաքական աստառից զերծ այնպիսի կառույցի խորապատկերին, ինչպիսին է 2023թ. հոկտեմբերին ստեղծված՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ): Երկրի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ առաջին՝ 2025 թվականի կանխատեսում-զեկույցում հիշատակվում է, որ դրսի որոշ ուժեր ուզում են ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ այստեղ «իրենց հարմար» իշխանություն ձեւավորելու նպատակով:

· Գեւորգ Բրուտենց, Ստեփան Դանիելյան

Ազատ ամբիոն

Կործանվող միֆեր

Հասարակությունները միֆերով են սնվում ու միֆերով են մտածում: Միֆերը նստած են մեզանից յուրաքանչյուրի գլխում: Կախված նրանից, թե ինչ միֆերի են անգիտակից կերպով հավատում անձերը` համապատասխան արդյունք է ունենում անձերի հավաքականությունը` հասարակությունը եւ պետությունը:

· Ստեփան Դանիելյան

Վերլուծական

Կուսակցությունների մասին օրենքի հայեցակարգային մոտեցումները

«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործընթաց։ Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ԱԺ կողմից ընդունվել է «Կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը», որն, ի տարբերություն նախորդ օրենքի, ավելի է ազատականացվել, իսկ կուսակցություն գրանցելու կարգը` դյուրացվել։ Առաջին հայացքից պետք է տարօրինակ թվար, թե իշխանության կենտրոնացման ժամանակաշրջանում ինչու էին ազատականացնում այդ հույժ կենսական օրենքը, սակայն հարցի մեջ խորանալով` հասկանալի է դառնում, որ այն ժամանակվա իշխանությանը պետք էր օրենք, որը…

· Մանվել Սարգսյան, Ստեփան Դանիելյան

Վերլուծական

Անցումային արդարադատության նպատակն ու Մագնա Կարտան

Եթե փորձենք պատահականության սկզբունքով Հայաստանի քաղաքացիներից հարցնել վերջին շրջանում բավականաչափ թմբկահարված` Անցումային արդարադատության մասին, շատերը դժվար թե կարողանան հստակ պատասխանել, թե որն էր այդ նախաձեռնության բուն էությունը: Ոմանք միգուցե այդ նախաձեռնության նպատակը հանգեցնեն անկախ դատական համակարգի ստեղծմանը (ինչն ընդամենը պետք է կոչվեր դատաիրավական բարեփոխումների նախագիծ), ուրիշներն էլ, հնարավոր է, պարզաբանում տան, թե դրա բուն էությունը թալանված փողերի վերադարձն է «ժողովրդին»: Բացառված չէ, որ հնչեն նաեւ այլ, ավելի յուրահատուկ պատասխաններ։ Բայց դա չէ կարեւորը:

· Ստեփան Դանիելյան

Վերլուծական

Ի՞նչ են նշանակում Ջոն Բոլթոնի աղմկահարույց հայտարարությունները

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Ռուսաստան եւ Հարավային Կովկասի երկրներ կատարած այցերը շատ վերլուծաբաններ սկսել են անվանել պատմական։ Կան տեսակետներ, որ այցերը կարող են աշխարհաքաղաքական փոփոխությունների սկիզբ հանդիսանալ։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով են այդ տեսակետները հիմնավոր, սակայն հայտարարությունների առումով Բոլթոնի այցերն արդեն իսկ կարելի է պատմական անվանել՝ նմանօրինակ անկեղծ եւ հանդուգն մտքերն աննախադեպ են։

· Ստեփան Դանիելյան

Վերլուծական

Քաղաքականությամբ զբաղվող մարդու նոր տեսակի անհրաժեշտությունը

Երեւանի ավագանու ընտրություններն առաջինն էին հեղափոխությունից հետո։ «Քաղաքացիական պայմանագրի» հավաքած ավելի քան 80 տոկոս ձայները ստիպում են մի շարք հետեւություններ անել։ Դրանցից հիմնականն այն է, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունները Նոր Հայաստանի համար այլեւս ակտուալ չեն։ Ապրիլյան իրադարձություններից հետո վերջին երկու տասնամյակների ընթացքում արդեն ավանդական դարձած ու ժամանակ առ ժամանակ իշխանական կոալիցիաների մեջ ներքաշված կուսակցությունները չեն կարող գործել հին մեթոդներով եւ հին տրամաբանությամբ, իսկ նոր ստեղծված ու ստեղծվող կուսակցությունները դեռեւս կայացման փուլում են, հետեւաբար նրանց…

· Ստեփան Դանիելյան

Վերլուծական

Ովքե՞ր են Հայաստանի ժողովրդավարության երաշխավորները

Երեւանի ավագանու ընտրությունները կարեւոր քաղաքական նշանակություն են ձեռք բերել։ Հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, եւ քաղաքական կուսակցությունները դա համարում են ԱԺ ապագա ընտրությունների գլխավոր վարժանքը։ Այս ընտրություններում հնարավորինս շատ ձայն հավաքելը «կենացմահու», այսինքն՝ քաղաքական դաշտում պատշաճ դերակատարություն ստանձնելու խնդիր է։

· Ստեփան Դանիելյան

Վերլուծական

«Մարտի 1»-ը եւ սեփականության մոլուցքը

2008-ի «Մարտի 1»-ի արյունալի դեպքերից հետո, որի ժամանակ զոհվեց առնվազն 10 քաղաքացի, հանրության առջեւ տակավին կանգնած է այդ ողբերգության իրավաքաղաքական գնահատականը տալու խնդիրը: Ո՞վ էր մեղավոր եւ ինչո՞ւ դա տեղի ունեցավ:

· Ստեփան Դանիելյան