Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Հովիկ Գրիգորյան, «Նաիրյան ղողանջներ»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հովիկ Գրիգորյան, «Նաիրյան ղողանջներ», բանաստեղծություններ, «Պարույր Սեւակ» հրատարակչատուն, 2020 թ.

Գրքում տեղ են գտել «Պատվիրան» խորագրի ներքո մանուկներին նվիրված գործերը, որոնք տպագրվել են հեղինակի դպրոցահասակ տարիներին՝ «Պիոներ կանչ» եւ այլ մանկական հանդեսներում: Տեղ են գտել նաեւ պոեմները: Հ.Գրիգորյանի թեմատիկան բազմազան է, որտեղ գերիշխում է սերը հայրենիքի, բնության, մարդու հանդեպ: Ասելիքը հստակ է, խորաթափանց, խոհափիլիսոփայական ընդհանրացումներով հարուստ:

Հեղինակը իր ժամանակաշրջանի հոգսերն ու խնդիրները նորովի է ներկայացնում՝ ընթերցողի մեջ ներարկելով սեր ու նվիրվածություն վերածնված հայրենիքի նոր գալիքի կերտմանը, որն աղերս ունի անցյալից:

Ժողովածուն սկսվում է «Արեգնականչ» բաժնով, որը երկրի եւ երկնքի աստվածային ներդաշնակությունն է. «Մարդը երկինք է նայում, Արարիչը՝ վար, Կյանքի խորհուրդը սին է, Թե՝ կորցնեն իրար»:

«Այս հողմածուփ դարում» բանաստեղծությունը փոթորկուն աշխարհի չարությանը հակադրում է բարության հավատամքով, մարդկայինով: Աշխարհի ցավը, մարդու ցավը համակում է պոետին, որը նույնպես աղերս է դառնում եւ անկեղծ զարմանք. «Մարդ էլ մարդու սպանի…, Այս ինչ ցավ է աշխարհում, Երբ պատիժը կա վերին…»:

«Կարոտ», «Խռովում ես հոգիս», «Ինչպես անեմ»… ստեղծագործությունները հայրենաշունչ են, բանաստեղծական պատկերներով հագեցած: Բանաստեղծի համար ամենամեծ սերը աստվածակերտ Հայաստան աշխարհն է՝ իր ողջ անցյալով, ներկայով ու ապագայով:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: