Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Մաքս Ֆրիշ, «Ենթադրենք անունս Գանթենբայն է»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մաքս Ֆրիշ, «Ենթադրենք անունս Գանթենբայն է», վեպ, թարգմանությունը՝ գերմաներենից Կարլեն Մատինյանի, Անտարես, 464 էջ, 2020թ.:

Շվեյցարացի գրողի այս վեպը XX դարի մոդեռնիստական գրականության գլուխգործոցներից է: Այստեղ Ֆրիշը դիտարկում է մարդու կյանքի բազմատարբերակությունը:

Ինչպես գրում է հեղինակը`ամեն մարդ ուշ թե շուտ իր համար հնարում է պատմություն, որը համարում է իր կյանքը: Բայց իրականում կարելի է ապրել միայն մեկ կյանք, իսկ մյուսը`զուտ երազանքներում: Իսկության ու անիրականության, իրականի ու հնարածինի հարաբերակցության խնդիրն է ներկայացված վեպում: Բերենք փոքրիկ մի հատված գրքից.

«Շախմատի մի պարտիա խաղալուց հետո, որը տանուլ տվեցի, Բուրիի հետ խոսակցության բռնվեցինք կանանց մասին. առերեւույթ՝ կանանց մասին, իսկ ըստ էության՝ տղամարդկանց, ովքեր կարող են դժբախտություններ բերել, եթե չափից ավելի կարեւորեն կանանց…

Բուրին ասում է (որքանով հասկացա նրան)՝ մի տղամարդ, ով տառապում է կնոջ պատճառով, ինքն է մեղավոր… Ի՞նչն է տղամարդկանց դարձնում կախյալ. նրանց արհամարհանքը կնոջ հանդեպ, ինչն անձամբ չեն խոստովանում, այդ պատճառով էլ ստիպված են իդեալականացնել կնոջն ու իրենք իրենց կույր են դարձնում, երբ իրականությունը դաս է տալիս նրանց, նրանք փախչում են հաջորդ կնոջ մոտ, կարծես հաջորդը նույնպես կին չէ, եւ այդպիսով չեն կարողանում բաժանվել իրենց երազանքից… »:

Մաքս Ֆրիշին համաշխարհային հռչակ բերած երեք ստեղծագործություններից մեկը «Ենթադրենք անունս Գանթենբայն է» վեպն է:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: