Ջոն Քեհո, «Փողը, հաջողությունը եւ Դուք», գիտահանրամատչելի, թարգմանությունը անգլերենից՝ Արմինե Պապանյանի, 216 էջ, «Անտարես», 2024թ.:
Հեղինակը լայնորեն ճանաչված է մտքի ուժի, ձգողության օրենքի եւ հաջողության հասնելու համար մտածելակերպի կարեւորության մասին իր ուսմունքներով: Նա հաճախ է շեշտում, որ մարդկանց կյանքը կփոխվի, եթե կարողանան փոխել իրենց գլուխներում պտտվող մտքերն ու համոզմունքները:
Շատերին քաջ հայտնի մարդկանց հաջողության պատմությունները, հեղինակի նուրբ հումորը ընթերցանության հաճելի ժամեր կպարգեւեն: Գրքում կգտնեք նաեւ գործնական վարժություններ, որոնց քայլ առ քայլ հետեւելով՝ Դուք էլ կարող եք դեպի հաջողություն եւ բարեկեցություն տանող Ձեր ճանապարհն ընտրել: