Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

«Արմինե. Չորաք լեռան աքսորը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 
Մուրաթ Աթաշ, «Արմինե. Չորաք լեռան աքսորը», «Արաս», 2018

Թուրք գրող Մուրաթ Աթաշը գրի է առել Հայոց ցեղասպանության դրվագներից մեկը, որը «Արմինե. Չորաք լեռան աքսորը» խորագրով լույս է ընծայվել Ստամբուլում:

Գրքի սկզբում կարդում ենք․ «Օգոստոսյան այրող տապին մարդկանց սրտերում սարսուռ առաջացնող մի խավար իջավ գյուղի վրա։ Աշխարհը մի ակնթարթում քարացավ, թռչունների դայլայլը դադարեց, ծղրիդները լռեցին։ Բոլոր կենդանի արարածները թաքնվեցին իրենց բներում»։ Եվ հենց առաջին նախադասությունն արդեն հուշում է, որ գիրքն իր ընթերցողին տանելու է դժվարին եւ հարկադիր մի ուղեւորության հետքերով։

«Գիրքն ընթերցողին տեղափոխում է այլ ժամանակներ, երբ, ինչպես ասում էր Կարապետ էֆենդին, «լալիս էր արեւը»։ Այդ արտահայտության ողջ իմաստն Արմինեն հասկանում է 1915-ի գաղթի ճանապարհին, երբ տեսնում է ծարավից մահացածների դիակներ, հրոսակախմբերի կողմից բռնաբարված երիտասարդների մարմիններ եւ մարդկության բոլոր չարիքներին ականատես եղած ու մեկ գիշերում հասունացած երեխայի պես բացականչում է․ «Արեւը լալիս է»։ Լալիս են լեռները, լալիս են ձորերը»,- իր գրախոսականում գրել է թուրքական «Հյուրիեթ»-ը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: