Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2024

Գրքի մեկնություն

Ֆիլիպ Քոթլեր «Մարքեթինգ. ԱՅԲ-ից ՖԵ»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ֆիլիպ Քոթլեր, «Մարքեթինգ. ԱՅԲ-ից ՖԵ», գիտահանրամատչելի, 232 էջ, «Զանգակ» հրատարակչություն, 2024թ.:

Ֆիլիպ Քոթլերին անվանում են «ժամանակակից մարքեթինգի հայր»: Նրա հեղինակած այս գիրքն առանձնահատուկ է նրանով, որ գրված է մասնագիտական եւ, միեւնույն ժամանակ, հանրամատչելի լեզվով: Այն խորքային ներհայեցմամբ ներկայացնում է մարքեթինգի 80 առանցքային հասկացությունների համառոտ քննությունը:

Առանձին հասկացությունները դասավորված են այբբենական հերթականությամբ եւ հավակնում են ծածկելու մարքեթինգային ժամանակակից մտածողության ու խնդիրների ողջ տիրույթը: Հոդվածները ինքնուրույն միավորներ են, որոնք նաեւ խաչաձեւ հղումներ են պարունակում:

Գիրքը նախատեսված է ինչպես մարքեթինգի մասնագետների, այնպես եւ ոլորտով հետաքրքրված ոչ մասնագետների համար:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: