Ընթացիկ համար#43/2026
Համար

#18/2024

11 մայիսի, 2024 թ.

ԽմբագրականՀավատ, հույս, սերՀավատը, հույսը եւ սերը քրիստոնեական հիմնարար առաքինություններ են, որոնց միջեւ սերտ փոխկապակցվածություն կա: Հավատը եւ սերը համեմատելի են աշխարհն ու կյանքը լուսավորող զույգ ճառագայթների հետ։ Հավատը նաեւ աշխարհի մեծագույն զորությունն է, որի միջոցով հաղթանակներ են կերտվում: Հույսը այն միակ սփոփանքն է, որը մարդուն ապրեցնում, պայքարելու ուժ է տալիս եւ առաջ տանում: Առանց հույսի ամեն ինչ դառնում է անիմաստ: Իսկ սերը բովանդակում է ողջ տիեզերքը. այն քրիստոնեական կյանքի ամենից զորավոր միացնող ուժն է: «Եվ հիմա այս երեքը մնում են՝ Հավատ, Հույս, Սեր, բայց սրանցից ամենամեծը սերն է»,- Կորնթացիներին ուղղված…11 մայիսի, 2024 թ.ՎերլուծականԻշխանությունն անկյո՞ւն է մղվումՏավուշյան գյուղերում իրենց թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ միասին բողոքի գործողություններ իրականացնող ցուցարարները որոշեցին երթով շարժվել դեպի Երեւան։ Հասկանալի է, որ նրանք ցանկանում են մայրաքաղաքի բնակիչների ուշադրությունը հրավիրել Տավուշում իշխանությունների եւ սահմանազատման գործընթացի (եթե դա կարելի է սահմանազատում անվանել) դեմ բողոքող գյուղացիների միջեւ ծագած վեճի ու տարաձայնությունների վրա։Մանվել Սարգսյան11 մայիսի, 2024 թ.Ազատ ամբիոնԱրծվաշենն Ադրբեջան է եւ վե՞րջ…Ընդդեմ Արծվաշենի ենթադրյալ հանձնման՝ Ադրբեջանում աստիճանաբար սկսում է բողոքի ալիք բարձրանալ:Կարեն Հեքիմյան11 մայիսի, 2024 թ.Շաբաթվա անցուդարձ4-11 մայիսի 2024թ.Անցնող շաբաթը նշանավորվեց կարեւոր մի իրադարձությամբ, որի համատեքստում ե՛ւ ակնածանք կար, ե՛ւ մտահոգություն: Մայիսի 4-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երեւան, եւ մայիսի 9-ին շարժման մասնակիցներն արդեն Երեւանում էին: Քայլերթի հանդեպ ակնածանքի վկայություն էին սեփական իրավունքների համար եւ հանուն հայրենյաց ոտքի ելած ժողովրդի պայքարի դրական արձագանքները: Բայց եւ նույնքան մտահոգիչ էին իշխող ուժի ու նրա համախոհների կողմից շարժումն անվանարկելու եւ քաղաքականացնելու փորձերը՝ չնայած ի սկզբանե այն…11 մայիսի, 2024 թ.Գրքի մեկնությունՖիլիպ Քոթլեր «Մարքեթինգ. ԱՅԲ-ից ՖԵ»Ֆիլիպ Քոթլերին անվանում են «ժամանակակից մարքեթինգի հայր»: Նրա հեղինակած այս գիրքն առանձնահատուկ է նրանով, որ գրված է մասնագիտական եւ, միեւնույն ժամանակ, հանրամատչելի լեզվով: Այն խորքային ներհայեցմամբ ներկայացնում է մարքեթինգի 80 առանցքային հասկացությունների համառոտ քննությունը:11 մայիսի, 2024 թ.