Շառլ Ազնավուր, «Հայրս՝ այդ հսկան», հուշագրություն, ֆրանսերենից թարգմանեց Սամվել Գասպարյանը, «Նյումեգ» հրատարակչություն, 168 էջ, 2021թ.:
Գիտեի՞ք, որ Ազնավուրը գրել է ոչ միայն բանաստեղծություններ, այլ նաեւ պատմվածքներ: Հայաստանի ազգային հերոսի ծննդյան տարեդարձի առիթով «Նյումեգը» հրատարակել է Ազնավուրի նովելների ժողովածուն:
Մեծ արտիստը ներկայանում է նուրբ հումորի եւ վառ երեւակայության 16 զարդով, որոնք լեցուն են անակնկալներով, դրամայով ու կյանքում երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ: 16 նովել ու պատմվածք, որոնք տարիների ընթացքում գրել է տաղանդավոր շանսոնյեն, այժմ ընթերցողի դատին է հանձնվում մեկ՝ «Հայրս՝ այդ հսկան» ժողովածուով:
Բոլոր գործերն առաջին անգամ են թարգմանվում հայերեն: Բայց սա ամենը չէ. Ազնավուրի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կարող եք ոչ միայն հայերեն ընթերցել, այլեւ հայերեն նորովի լսել նրա երգերը: