Ուրբաթ, Հուլիսի 18, 2025

Գրքի մեկնություն

Ալեքս Մայքլիդիս «Ցասում»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ալեքս Մայքլիդիս, «Ցասում», թարգմանությունը՝ Աստղիկ Աթաբեկյանի, ժանրը՝ դետեկտիվ վեպ, 384 էջ, հրատ. «ՆյուՄեգ», 2024թ.:

Գիրքը դերասանուհու կյանքի եւ նրան շրջապատող մադկանց մասին է։ Բնականաբար, ինչպես բոլոր դետեկտիվ գրքերում, այս գրքում նույնպես, սպանություն է տեղի ունենում։ Սակայն այս գրքի տարբերությունը այն է, որ սպանությունը չի պարզվում ոստիկանության եւ խուզարկուների օգնությամբ, այլ հեղինակը՝ որպես ներկա, փորձում է բոլոր դեպքերը արձանագրել ու ներկայացնել մեզ։ Եվ գրքի իմաստն է ոչ թե բացահայտել սպանողին, այլ պարզել այն հարցը, թե ինչու է նա սպանել:

Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու: Եղանակը տաք կլինի, արեւոտ: Հանգստանալու եւ շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտի, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ո՛չ էլ հաստատ մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը:

Բայց ո՞վ եմ ես: Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: