Ընթացիկ համար#43/2026
Համար

#21/2025

31 մայիսի, 2025 թ.

ԽմբագրականՕրենք՝ փողով հայրենիքին չծառայելու մասինԿային երանելի ժամանակներ, երբ խորհրդային բանակում ծառայություն չանցած, այսինքն՝ հայրենիքի հանդեպ պարտքը չկատարած երիտասարդին ոչ ոք իր աղջկան կնության չէր տալիս: Տրամաբանությունն այն էր, որ Հայրենիքի հարգը չիմացողը կնոջ հարգը հաստատ չի կարող իմանալ: Այժմ, կարծես թե, բարքեր ու բարոյականության չափորոշիչներ են փոխվել, եւ բանակից խուսափողները ոչ միայն չեն ենթարկվում հանրային պարսավանքի, այլ, ընդհակառակն, խրախուսվում են որպես աչքաբաց, հնարամիտ, ճարպիկ կամ խոսակցական լեզվով ասված՝ «բաշարող» մարդ:31 մայիսի, 2025 թ.ՎերլուծականՔաղաքական աշխարհը փլուզվե՞լ է…Վերջին երկու օրերին քաղաքական աշխարհը փլուզվել է. համենայն դեպս՝ որոշ ամպագոռգոռ հայտարարություններ այս տպավորությունն են թողնում։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի հայտարարությունների մասին կխոսենք առանձին։ Իսկ հիմա կուզենայի կանգ առնել փոքրիկ հայոց աշխարհի վրա, եւ այստեղ երբեմն հրաշագործ նախախնամություններ են լինում։Մանվել Սարգսյան31 մայիսի, 2025 թ.Ազատ ամբիոնՎերջին ղողանջները…Արցախում մեր ապրած մի ամբողջ կյանք հիշողություն դարձավ, մեր ունկերում մնացին Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ մեկ միջնակարգ դպրոցի «Վերջին զանգի» ղողանջները: Երբեւէ մեր մտքով չէր անցնում, որ մի օր «կանգ է առնելու» կյանքը, որն ապրելու իմաստ էր ու հարատեւելու երաշխիք։Նատաշա Պողոսյան31 մայիսի, 2025 թ.Շաբաթվա անցուդարձ25-31 մայիսի 2025թ.Մայիսի 28-ին Հայաստանում նշվում էր Առաջին հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձը: Առավոտից ոստիկաններն ուժեղացված հսկողություն էին իրականացնում Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին: Մայրուղու երկայնքով բոլոր գյուղերի մուտքի մոտ կանգնած էին հասարակական կարգի պահապանները, որոնք թույլ չէին տալիս մարդկանց մուտքը հուշահամալիր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա կարդալ Հանրապետության տոնին նվիրված 12-րոպեանոց իր ուղերձը: Սարդարապատի հարակից տարածքում հավաքված քաղաքացիները ստիպված էին տոնական քայլերթին հետեւել բջջայիններով՝ մոտ երկու կմ հեռու վարչապետից եւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաներից:31 մայիսի, 2025 թ.Գրքի մեկնությունԱլեքս Մայքլիդիս «Ցասում»Գիրքը դերասանուհու կյանքի եւ նրան շրջապատող մադկանց մասին է։ Բնականաբար, ինչպես բոլոր դետեկտիվ գրքերում, այս գրքում նույնպես, սպանություն է տեղի ունենում։ Սակայն այս գրքի տարբերությունը այն է, որ սպանությունը չի պարզվում ոստիկանության եւ խուզարկուների օգնությամբ, այլ հեղինակը՝ որպես ներկա, փորձում է բոլոր դեպքերը արձանագրել ու ներկայացնել մեզ։ Եվ գրքի իմաստն է ոչ թե բացահայտել սպանողին, այլ պարզել այն հարցը, թե ինչու է նա սպանել:31 մայիսի, 2025 թ.