Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Միլան Կունդերա, «Դանդաղություն»

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Միլան Կունդերա, «Դանդաղություն», վեպ, ֆրանսերենից թարգմանությունը` Շուշանիկ Թամրազյանի, «Անտարես», 2020թ.:

«Դանդաղություն» վեպը վարակիչ մի ծիծաղի պատմություն է: Մինչ հեղինակի կինը նրան հիշեցնում է մոր երբեմնի հորդորը` վերջ տալ ամենի եւ ամենքի վրա ծիծաղելու վտանգավոր սովորությանը, պատումը չի ընկրկում: Հյուսվելով XVIII դարի գրող Վիվան Դընոնի «Ոչ մի վաղվա օր» նորավեպի առանցքի շուրջ` վեպի ճյուղավորվող սյուժեն խայտաբղետ, զվարճալի իր ցատկերով ինքնատիպ մի խորհրդածություն է ժամանակակից աշխարհի մասին` իրեն բնորոշ մոռացության գլխապտույտ կրքով եւ ժամանակի՝ ավելի ու ավելի սրընթաց մեքենայացվող ընկալումով:

Վեպը քողազերծում է հասարակական պայքարի հարաշարժ թատերաբեմերը` իրենց մշակած կարծրատիպերով: Մինչ Արեւմուտքն ու Արեւելքը իրար են նայում փոխադարձ կարծրատիպերի թանձր շղարշի հետեւից ու ոչինչ չեն տեսնում, սիրահարված Վենսանն ու Ժյուլին որոշում են սիրո տեսարան խաղալ` իրենց վիճակված միակ գիշերն ապրելու փոխարեն:

Վարակիչ է ոչ միայն ծիծաղը, այլեւ տարանցիկ իրադրություններն ու ռեպլիկները, որ թափառում են վեպի հյուսվածքում, պարբերաբար հայտնվում տարբեր հերոսների շուրթերին ու պատմություններում` դառնալով պոստմոդեռնիստական վեպի կազմալուծման տպավորիչ մի արար:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: