Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Գրքի մեկնություն

Վարդան Հարությունյան. «Քաղբանտարկյալի պատմություն»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 
Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 276 էջ, 2018թ.

Գիրքը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի՝ խորհրդային բանտով անցած 8 տարիների ճանապարհն է: Հեղինակի խոսքով՝ այն իր մասին չէ, այլ այն մարդկանց, ում հանդիպել է կալանավայրում՝ ռուսներ, հրեաներ, վրացիներ: Հարությունյանի նոր հատորը կարեւոր տեղ է զբաղեցնելու ԽՍՀՄ-ում այլախոհության, քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտար համակարգի մասին պատմող բազմաթիվ ու բազմալեզու գրքերի շարքում:

Քաղբանտարկյալների առումով հեղինակը դեժավյու է զգում. «Դա տխուր հանգամանքն է մեր իրականության: Այն տարիների քաղբանտարկյալությունը էապես, խիստ էապես տարբերվում է այսօրվա քաղբանտարկյալությունից՝ ժամանակն էր ուրիշ, երկիրն էր ուրիշ, բայց նույն էր կարգավիճակը»:

«Քաղբանտարկյալի պատմությունը» սկսվում է հետեւյալ տողերով. «...ողջ եռանդս տրամադրել եմ արդեն անկախ հռչակված Հայաստանում ժողովրդավարության կայացման գործին ու պարտվել եմ: Հայաստանն այդպես էլ չդարձավ իմ երազած ժողովրդավար երկիրը: Այս ճակատում հպարտանալու ոչինչ չունեմ»: Գիրքը, որը նաեւ բանտային օրագիր է, արժեքավոր է հատկապես նրանով, որ հեղինակը չարությամբ չի խոսում այն մարդկանց ու համակարգի մասին, որոնք տառապանք էին պատճառում խորհրդային քաղբանտարկյալներին՝ մահվան դուռը հասցնելով նրանց:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: