#23/2018
22 հունիսի, 2018 թ.
ԽմբագրականՀերոսները նրանք են, ովքեր տվել են իրենց կյանքը ուրիշների համարԳեներալ-լեյտենանտի կոչում ունեցող եւ Արցախի հերոսի «Ոսկե արծիվ» շքանշանով պարգեւատրված Մանվել Գրիգորյանի անվան շուրջ ծագած աղմկոտ սկանդալը արդիականացրեց տվյալ գործչին հերոսի կարգավիճակից զրկելու հարցը: Նման պահանջով Երեւանում քաղաքացիներ մի խումբ բողոքի ակցիա անցկացրեց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գրասենյակի առջեւ: Նույն պահանջն առաջ քաշեցին նաեւ Հադրութ քաղաքի մի խումբ երիտասարդներ (որտեղ պատերազմի տարիներին տեղակայված էր Մանվել Գրիգորյանի ջոկատը): Երկու դեպքում էլ քաղաքացիներն իրենց պահանջը հիմնավորում էին նրանով, որ հերոսի կոչումն ու կերպարը շատ ավելին են, քան մարտական…
ՎերլուծականԶուգահեռ ապրած հերոսներՎերջին օրերին մեր հանրությունը շոկ ապրեց, երբ տեսավ Արցախյան պատերազմի հերոսին` իր ողջ «մերկությամբ»: Ցասումը պատել էր մարդկանց, քանզի ամեն կուռք իր պատվանդանից վայր ընկնելիս` տակնուվրա է անում մարդկանց սրտերը:
Ազատ ամբիոնՔաղաքակրթական արժեհամակարգի փոփոխությունը1991-ին Խորհրդային Միությունում տեղի ունեցավ ներքին քաղաքական եւ տնտեսական համակարգի փլուզում՝ առանց կարեւորագույն հասարակական ձեւափոխումների, ինչի հետեւանքով հասարակության կողմից անվերապահորեն պետք է մերժվեր եւ բացառվեր ավտորիտարիզմը: Սակայն հասարակական գիտակցության մեջ արժեհամակարգային տարրական փոփոխությունների բացակայության պայմաններում հետխորհրդային տարածքում նոր ի հայտ եկող քաղաքական ինստիտուտները յուրացվեցին որոշ ուժերի կողմից, որոնք հետեւողականորեն այդ բոլոր համակարգերը սկսեցին հարմարեցնել իրենց պահանջներին եւ ծառայեցնել բացառապես սեփական նպատակներին: Արդյունքում հետխորհրդային…
Շաբաթվա անցուդարձՀունիսի 16-23Ազգային ժողովը հունիսի 19-ի արտահերթ նիստում քննարկել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու` ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ երկու միջնորդություններին էլ խորհրդարանը տվել է իր համաձայնությունը: Հիմք ընդունելով ԱԺ կայացված որոշումները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախաքննությունն իրականացնող մարմնին արդեն հանձնարարել է Գրիգորյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ՀՀ հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում…
Գրքի մեկնությունՎարդան Հարությունյան. «Քաղբանտարկյալի պատմություն»Գիրքը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի՝ խորհրդային բանտով անցած 8 տարիների ճանապարհն է: Հեղինակի խոսքով՝ այն իր մասին չէ, այլ այն մարդկանց, ում հանդիպել է կալանավայրում՝ ռուսներ, հրեաներ, վրացիներ: Հարությունյանի նոր հատորը կարեւոր տեղ է զբաղեցնելու ԽՍՀՄ-ում այլախոհության, քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտար համակարգի մասին պատմող բազմաթիվ ու բազմալեզու գրքերի շարքում: