Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Սերգեյ Դովլաթով, «Զոնա»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սերգեյ Դովլաթով, «Զոնա», վեպ, թարգմանությունը ռուսերենից՝ Լեոնիդ Զիլֆուղարյանի, 228 էջ, «Անտարես», 2022թ.:

Հեղինակի առաջին վեպն է, որը ճամբարային պահակախմբում զինվորական ծառայությունն անցկացրած Դովլաթովը, ինչպես գրել է Իոսիֆ Բրոցկին, բանակից բերել է իր հետ, ինչպես Տոլստոյը՝ «Սեւաստոպոլյան պատմվածքները» Ղրիմից:

Նա փնտրում էր իրեն ամբողջ կյանքում: Նրա գեղարվեստական ժառանգությունը փնտրտուքի գրականություն է: «Ես առաջին անգամ հասկացա, թե ինչ է ազատությունը, դաժանությունը, բռնությունը: Տեսա ազատությունը ճաղավանդակից այն կողմ: Ես տեսա մարդուն՝ իսպառ իջած անասնական վիճակի: Ես տեսա, թե նա ինչով է ընդունակ ուրախանալու: Եվ ինձ թվում է՝ սկսեցի տեսանել»,- գրում է «Զոնա»-ի հեղինակը:

Սերգեյ Դովլաթովի մտքի հաղթարշավը երկար չսպասեցրեց. մեկը մյուսի ետեւից սկսեցին լույս տեսնել «Կոմպրոմիսը», «Արգելոցը», «Զոնան», «Օտարերկրուհին», «Մերոնքը», «Մասնաճյուղը»… Նաբոկովից հետո նա դառնում է «Նյու Յորքեր» ամսագրի մշտական հեղինակներից երկրորդ ռուս գրողը: Նրա անունը Նոբելյան դափնեկիրներ Իոսիֆ Բրոցկու եւ Ալեքսանդր Սոլժենիցինի անունների հետ դրվում է մեկ շարքում:

1980-ականները Դովլաթովի ոճի ճանաչման գագաթնակետն էին, եւ դրա պերճախոս արտահայություններից մեկը «Զոնա»-ն է:

 

Մտքեր Սերգեյ Դովլաթովի «Զոնա» գրքից.

  • Կարեւոր չէ, թե մեր շուրջն ինչ է կատարվում։ Կարեւորն այն է, թե ինքներս այդ ընթացքում ինչ ենք զգում։ Քանզի մեզնից յուրաքանչյուրն այն է, ինչ իրեն զգում է։
  • Կյանքը շարունակվում է նույնիսկ այն ժամանակ, երբ, ըստ էության, արդեն կյանք էլ չէ։
  • Եվ թող փողի տիրապետության աշխարհում չարակամները շեփորահարեն հայրերի ու որդիների հակամարտության մասին։ Թող փչեն, ուռճացնեն նրանց միջեւ մտացածին անտագոնիզմի մասին առասպելը... Մեր երիտասարդությունը սրբորեն պաշտում է հայրերի շիրիմները։ Այսպիսով՝ ամրապնդելով անքակտելի կապը սերունդների միջեւ։
  • Կյանքն առաջ է անցնում երազանքից:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: