Ջեյն Օսթին, «Հպարտություն եւ նախապաշարմունք», վեպ, թարգմանությունը` Արմենուհի Փալանդուզյանի, 536 էջ, «Անտարես», 2020թ.:
Վեպը սկսվում է տեր եւ տիկին Բեննեթների երկխոսությամբ, ովքեր զրուցում են երիտասարդ Բինգլիի՝ Նեզերֆիլդ-պարկ ժամանելու մասին։ Կինը համոզում է ամուսնուն` այցելել հարեւանին եւ ավելի ջերմ մտերմություն հաստատել։ Նա կարծում է, որ պարոն Բինգլիին, անկասկած, դուր կգան իրենց հինգ աղջիկներից որեւէ մեկը, եւ նրանք կամուսնանան։ Պարոն Բեննեթը այցելում է երիտասարդին։
Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից ու ազգակցական կապերից բխող հպարտությունը եւ նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերեւս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դստրերին: Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար: