Վլադիմիր Պոզներ, «Հրաժեշտ պատրանքներին», փաստավավերագրական երկ, թարգմանությունը՝ Ֆելիքս Բախչինյանի, 2019թ.
Այս ստեղծագործությունը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն: ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնացել է «The New York Times» թերթի բեսթսելերների շարքում: Պոզները ենթադրում էր, որ գիրքն անմիջապես կթարգմանի ռուսերեն, բայց, ինչպես ինքն էր ասում, «այն չափազանց դժվար է տրվել ինձ, մի փոքր կսպասեմ»: Եվ սպասեց... 18 տարի: Ռուսերեն թարգմանությունն ավարտվեց 2008 թվականին: Եվ միայն 2012-ին, հեղինակի կարծիքով, եկավ «Հրաժեշտ պատրանքներին»-ի ռուսերեն տարբերակի հրատարակման ժամանակը: Այժմ այն հասանելի է նաեւ հայերեն:
Փաստավավերագրական այս գրքում հեղինակը ներկայացնում է իր կյանքի պատմությունը՝ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ իր ծննդավայր Ֆրանսիայում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Գերմանիայում տեղի ունեցած քաղաքական ամենատարբեր իրադարձությունների խորապատկերին:
Հեղինակն ամեն մի թեմային անդրադառնում է խորությամբ եւ այն մեկնաբանում է ազնվորեն։ Սա ոչ թե գեղարվեստական գիրք է, այլ ավելի շատ՝ քաղաքական։ Իր հայացքներն են՝ ուղղված Միացյալ Նահանգներին եւ, հիմնականում, Խորհրդային Միությանը, այն երկրներին, որտեղ ինքը երկար ժամանակ ապրել է։ Լրջագույնս քննադատում է այն գործիչներին, որոնք ատելություն են հանդես բերել, ասենք, Ռուսաստանում, Խորհրդային Միությունում հրեաների հանդեպ. հիշենք Կրեմլի բժիշկների գործը, նրանց համարում էին աշխարհաքաղաքացի: Եվ այստեղ ինքը ամբողջ գրքում կարմիր գծով անցնում է:
Ուշագրավ է, որ գրքում Պոզներն անդրադարձել է նաեւ Հայաստանին ու հայ ժողովրդի պատմությանը։