«Ես օրացույցն եմ», Անդրիս Կալնոզոլս, գեղարվեստական, թարգմանությունը՝ Նաիրա Խաչատրյանի, 352 էջ, «ՆյուՄեգ», 2022թ.:
Վեպի առանցքում Լատվիայի մի փոքր քաղաքում ապրող յուրօրինակ «փոքրիկ մարդու» կերպարն է։ Նա գրեթե չի շփվում այլ մարդկանց հետ: Ամբողջ վեպը գրված է որպես հաղորդակցության բացակայությանը փոխարինող տեքստ։ Սկզբում հերոսը՝ Օսկարը, իր մտքերը նոթատետրում գրի է առնում՝ տեղի հոգեւոր հովվի հետ հաղորդակցվելու համար, ապա՝ որպես օրագիր։
Ամեն ինչ փոխվում է, երբ Օսկարի կյանքում հայտնվում է մի անծանոթ գեղեցկուհի։ Հերոսը սկսում է անել քայլեր, որոնք նրան մինչեւ այդ թվում էին անհաղթահարելի:
Սկսել է գրել 2001-ից։ Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Օրացույցը ես եմ» վեպը, հրատարակվել է 2020-ին։ Գիրքը մեծ ճանաչում է ձեռք բերել ու արժանացել գրաքննադատների բարձր գնահատականին: Վեպը 1.5 տարվա ընթացքում 5 անգամ վերահրատարակվել է: