Երկուշաբթի, Հոկտեմբերի 07, 2024

Գրքի մեկնություն

Դեն Բրաուն «Ինֆեռնո»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Դեն Բրաուն, «Ինֆեռնո», վեպ, անգլերենից թարգմանությունը՝ Վահե Արսենի, 512 էջ, «Զանգակ» հրատ., 2023թ.:

«Ինֆեռնոն» դետեկտիվ-միստիկ թրիլլեր է, որտեղ հեղինակն անդրադառնում է  կարեւորագույն մի խնդրի՝ մոլորակի գերբնակեցմանը: Վեպի գլխավոր հերոսներից մեկն անվանի եւ հանճարեղ գիտնական է, սակայն ունենալով չափազանց կտրուկ եւ հեղափոխական մոտեցումներ շատերի կողմից հայտարարվել է խելագար եւ մերժվել դասական գիտության կողմից: Սակայն հենց նրա հայտնագործությունն է, որ համեմված լինելով դանթեական դժոխքի խորհրդանշապաշտությամբ, տրամագծորեն փոխելու է մարդկության պատմության ընթացքը:

Երկրի եւ մարդկության փրկության սեւեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը եւ նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում ու Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է եւ փնտրտուք. ընթերցողի առջեւ մերթընդմերթ հառնում է Դանթե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, եւ ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլեւ Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:

«Առեղծվածային հանելուկներով լեցուն գիրք. առաջին իսկ տողից Դեն Բրաունը անասելի թափով սկսում է մի վտանգավոր ոլորապտույտ, որը մինչեւ վեջին տողը ստիպում է շունչը պահած ընթերցել»,- «Ինֆեռնո» գրքի մասին գրել է «Նյու Յուրք Թայմսը»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: