Յու Նեսբյո, «Ձնեմարդը», դետեկտիվ վեպ, թարգմանությունը՝ Հրաչյա Սարիբեկյանի, 448 էջ, «Զանգակ» հրատարակչություն, 2025թ.:
Յու Նեսբյոյի՝ 2007 թվականին լույս տեսած «Ձնեմարդը» ստեղծագործությունը պատմում է Օսլոյում ու նրա մերձակայքում կանանց տարօրինակ, աղմկահարույց անհետացումների մասին, որոնց հետաքննությունն իրականացնում է հայտնի քննիչ Հարի Հոլեն։
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ու նրա մերձակայքում կանայք են անհետանում: Հարի Հոլեն՝ Օսլոյի ոստիկանության՝ ալկոհոլային կախվածությունից տառապող, բայց սուր հոտառությամբ օժտված ու սրամիտ հետաքննիչը համոզված է, որ այդ անհետացումների միջեւ օրինաչափություն է պետք հայտնաբերել:
Ի՞նչ ընդհանրություններ ունեն այդ կանայք: Պատահականությո՞ւն է արդյոք, որ դեպքի վայրում միշտ ձնեմարդ է կանգնած լինում: Ինչո՞ւ է սովորական ձնեմարդը տեսնողին սոսկանք ներշնչում։ «Ձնեմարդը» տագնապալի լարվածության մեջ է մեզ պահում, իսկ տպավորիչ կասկածյալների իսկական պատկերասրահը վեպի ընթերցանությունը դարձնում է անմոռանալի։
Վեպը նախատեսված է դետեկտիվ եւ թրիլլեր ժանրերի սիրահարների համար: