Հինգշաբթի, Դեկտեմբերի 13, 2018

Գրքի մեկնություն

«Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու գործունեությունը», Ռիտա Հարությունյան

Ռիտա Հարությունյան, «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու գործունեությունը», Անտարես, Երեւան, 2018թ.

Հեղինակը պատկերավոր եւ հանրամատչելի կերպով ընթերցողին է ներկայացնում մեր թվարկությունից առաջ IV դարի մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու նրա ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները: Արդի հայ պատմագրության մեջ, թերեւս, չկա ամբողջական աշխատություն Ալեքսանդր Մակեդոնացու մասին, ուստի առաջարկվող գիրքը մի համեստ փորձ է՝ լրացնելու այդ բացը:

Առանձնակի հետաքրքիր են Ալեքսանդր Մեծի առնչությամբ Հայաստանին աղերսվող պատմական փաստերը: Գիրքն ունի հարուստ պատկերազարդում, հանգամանալի քարտեզներ, ճակատամարտերը նկարագրող գծապատկերներ: Ուշագրավ են նաեւ հատուկ անունների ու եզրույթների ցանկն ու ժամանակագրական աղյուսակը:

Լիահույս ենք, որ գիրքն օգտակար կլինի ընթերցող լայն շրջանակների, հատկապես երիտասարդության եւ ռազմարվեստի պատմությամբ հետաքրքրվողների համար:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am