Նիկոլա Մատյո, «Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո», վեպ, թարգմանությունը՝ Լիլիթ Բլեյանի, 452 էջ, «ՆյուՄեգ» հրատ. 2025թ.:
Նիկոլա Մատյոն գրել է ֆրանսիական մեծ վեպ մի սերնդի մասին, որը պետք է իր ուղին գտնի փոփոխվող աշխարհում։ Բայց ինչպե՞ս, եթե կյանքի դրաման սկսվել է պատանեկան մի աննշան որոշումից։ Չորս ամառ, չորս էպիզոդ՝ Nirvana խմբի հիթերից մինչեւ 1998-ի ֆուտբոլի աշխարհի գավաթը։
Գիրքը պատմում է 1990-ականների Ֆրանսիայի փոքր քաղաքների ու պանելային թաղամասերի, լողափերի ձանձրույթի ու լքված գործարանների մասին։ Գործազուրկ ծնողների զավակները, որոնց համար մեծ երազանքը շռայլություն է, լսում են Nirvana, մոպեդ քշում, խոտ ծխում ու երազում սեքսի մասին։ Կյանքը սեղմված է հուշերի ու անկման, բարեկրթության ու կոպտության միջեւ։
«Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» վեպն արժանացել է ֆրանսալեզու գրականության ամենահեղինակավոր «Գոնկուր» մրցանակին, անգլերեն թարգմանությունը՝ ստացել «Ալբերտին» մրցանակ: Թարգմանվել է 20 լեզվով։ Վեպի հիման վրա 2024-ին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում։

