Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

Կենտրոնի կյանքը

ՌԱՀՀԿ-ը նշեց իր 25-ամյա հոբելյանը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Րաֆֆի Հովհաննիսյան. «Առաջին անկախ վերլուծական կենտրոնը համաշխարհային ռազմավարության քարտեզի վրա է դնում Հայաստանը»

 

3 հոկտեմբերի 2019թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ)՝ երկրի միջազգային եւ հանրային վերլուծությունների հայաստանյան երախայրիքը, այսօր հիմնադրման 25-րդ տարեդարձը նշեց իր գլխավոր գրասենյակում հրավիրված պաշտոնական ընդունելությամբ:

Դեսպաններ, պատվավոր հյուրեր, տեղական եւ միջազգային վերլուծաբաններ, Կենտրոնի ներկա ու նախկին աշխատակիցներ, մամուլի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հավաքվել էին՝ իրենց սրտի խոսքը հայտնելու քառորդ դար հայոց ժողովրդավարությանն անբասիր ծառայություն մատուցած այս գիտահետազոտական օջախին՝ հանրակարգային քաղաքականության կայացումը խթանելու, գաղափարների ու հղացումների ազատ մրցակցությունն ապահովելու եւ փորձագետ-ուսումնասիրողների կադրային զինանոցը համալրելու համար:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ այս մտավոր դարբնոց դարձած «մայր անոթի» հիմնադիր-նավավարը եւ հանրապետության արտաքին գործերի առաջին նախարարը, ողջունեց հավաքվածներին եւ կենտրոնի բոլոր ժամանակների համախոհներին՝ այդ թվում հիշատակելով փայլուն մտավորական Տիգրան Հայրապետյանին, ով կանգնած էր Ռազմավարականի ակունքներում:

«ՌԱՀՀԿ-ն,- ասաց նա,- 25 տարի առաջ եւ այս բոլոր տարիների ընթացքում՝ առավել դժվար հանգամանքներում, մասունք առ մասունք ներմուծել է ազգային ու միջազգային փորձագիտական նշխարներ՝ ասպարեզ բերելով օրվա եւ դարի հրամայականին համահունչ ներքին ու արտաքին խորքային դիտարկումներ: ՌԱՀՀԿ-ն՝ որպես ռահվիրա եւ մեզանում առաջին անկախ «ուղեղային կենտրոն», հաստատապես գրանցել է մեր համասփյուռ ազգը գլոբալ աշխարհաքաղաքականության քարտեզին»:

Հոբելյանի հատուկ հյուրերի շարքում էին Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփը, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն:

Արժանահիշատակ տարեթվի առիթով ՌԱՀՀԿ-ն թողարկել է 2019 թվականի հատուկ ուրվագիր՝ համառոտակի լուսաբանելով վայրիվերումներով հագեցած, բայց անխոտոր անցած իր ճանապարհի ամենակարեւոր ուղենիշներն ու կենսագրության մնայուն էջերը:

View the embedded image gallery online at:
https://acnis.am/hy/center-activity/031019#sigProIdc418f7a913

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am