Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Կենտրոնի կյանքը

ՌԱՀՀԿ-ն նշում է իր հիմնադրման 30-ամյա հոբելյանը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

19 նոյեմբերի 2024թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) նշեց իր հիմնադրման 30 ամյակը այստեղ՝ կենտրոնական գրասենյակում կազմակերպված ընդունելությամբ։

Ռազմավարական հետազոտությունների եւ վերլուծության Հայաստանի առաջին անկախ ինստիտուտի` ՌԱՀՀԿ-ի հիմնադրման տոնակատարությանը մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը, բարձրաստիճան դիվանագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Ռումինիայից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից, ՌԱՀՀԿ ներկա եւ նախկին աշխատակիցներ, պատգամավորներ, եւ մամուլի ու հանրության հետ կապերի պատասխանատու գործընկերներ:

«Որպես ռազմավարական մտքի եւ քաղաքականության վերլուծության յուրօրինակ դրոշակակիր՝ ՌԱՀՀԿ-ն հավատարիմ է մնացել բարեվարքության եւ անկախության իր սկզբունքներին ամենադժվար ժամանակներում եւ մեր պայքարող երիտասարդ երկրում շարունակում է ձգտել ինստիտուցիոնալ քաղաքականության կերտման մշակույթին, այլ ոչ թե անհատապաշտության վրա հիմնված քաղաքականությանը»,-բացման խոսքում ասաց հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը:

View the embedded image gallery online at:
https://acnis.am/hy/center-activity/191124#sigProIdd37554eb6b

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: