Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Խմբագրական

Խմբագրական

«Մարտի 1»-ը փոխել է Հայաստանի իշխանությունների վարվելաձեւը

2008-ի հետընտրական ողբերգական իրադարձություններից տասը տարի անց, բացասական բազմաթիվ այլ հետեւանքներից զատ, զգալապես փոխվել է երկրի քաղաքական պրակտիկան: Այսօր կարող ենք վստահաբար պնդել, որ Հայաստանում «ներքաղաքական կյանք» հասկացությունը վերջնականապես վերածվել է կեղծիքի: Դրա փոխարեն երկրում արմատավորվել է ցանկացած ակտիվության ամբողջականզսպմանմեքենան` անհատականից մինչեւ հավաքական: Իշխանությունները մշակել են իրենց դեմ ամեն կարգի ընդդիմության համախմբումը կանխելու արդյունավետ գործիքակազմ:

Խմբագրական

ՌԱՀՀԿ-ի հատուկ սեմինարը՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր՝ Արցախյան շարժման 30-ամյակի ու նրա ժառանգության իմաստավորման լույսի ներքո անցկացրեց սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւը»: Հրավիրված էին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող գործիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, հանրային ակտիվիստներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ այլոք:

Խմբագրական

Ի՞նչ է կատարվում մեր հարեւանների հետ

Վերջին տարիներս երկու թուրքական պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն ավելի հաճախ են հնչեցնում բացահայտ բողոքներ, թե բոլորը, խոսքները մեկ արած, ուզում են քանդել իրենց պետությունները եւ խլել իրենց «նախնյաց հողերը»: Ռեջեփ Էրդողանը ծրագրեր է մտմտում վերանայելու Լոզանի պայմանագիրը, զգուշացնում է ԱՄՆ-ին, թե «միշտ չէ, որ հաղթում են ուժեղները», եւ որ «ամերիկացիներն օսմանյան բռունցքը չեն տեսել»: Նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւը հրապարակավ հայտարարում է Երեւանն ու «վաղնջական ադրբեջանական հողերը» վերադարձնելու ռազմավարության մասին: Եվ որքան բուռն են ծավալվում Մերձավոր Արեւելքի…

Խմբագրական

Իսկական աղետ պետության համար

Որքան մոտենում է Հայաստանի նոր նախագահի ընտրությունների օրը, այնքան քմահաճ են դառնում գործող նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունները: Բանն այնտեղ է հասել, որ Սարգսյանը որոշել է անձամբ իր համար կազմավորել Ազգային անվտանգության ինչ-որ «կոոպերատիվ» խորհուրդ, որի կազմում չեն լինելու ո՛չ երկրի ապագա նախագահը, ո՛չ Ազգային ժողովի խոսնակը: Ընդ որում՝ ամենակարեւոր որոշումներն ընդունելու գործում այդ կառույցին տրվելու են մեծ լիազորություններ: Այսինքն՝ ծրագրվում է պետական կառավարման համակարգում ստեղծել հակասահմանադրական, իրականում ստվերային մի օղակ, որի մուտքը առաջատար գործիչների համար խստորեն…

Խմբագրական

Միանձնյա որոշում կայացնելու մոլուցքը

Հունվարի 28-ին Հայաստանը տոնեց Բանակի օրը։ ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-ամյակի պատվին անցկացված տոնական միջոցառումների թվում իր ուրույն տեղն էր զբաղեցնում քաղաքացիների, երկրի քաղաքական ու զինվորական այրերի, պետական պաշտոնյաների այցը Եռաբլուրի զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրքը հայրենիքի պաշտպանության համար կյանքը չխնայած մեր հերոսներին: Հայ ժողովրդի համար այդ տոնական օրն իսկապես ամենից հոգեհարազատն է դարձել։ Պետության կայացման գործում չկա ավելի մեծ ներդրում, քան՝ ժողովրդի անվտանգության ապահովման համար ցուցաբերված անձնազոհությունը։ Ազգի զավակը՝ լինի շինական, գործարար, պաշտոնյա, թե…

Խմբագրական

Անվտանգության երաշխիքը ինքնիշխանությունն է

Արդեն մի քանի շաբաթ է՝ մեր հանրության մի հոծ հատված տարբեր հարթակներում քննարկում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի գտնվելու նպատակահարմարության հարցը։ Դեռեւս դեկտեմբեր ամսին այդ հարցի վերաբերյալ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական շրջանակների կողմից հրավիրվել էր կլոր սեղան, որտեղ մտքերի փոխանակության հետ մեկտեղ կոնկրետ գնահատականներ էին տրվել նշված իրավիճակին։ Իսկ օրեր առաջ հանրային ու քաղաքական մի խումբ գործիչներ տարածեցին հայտարարություն՝ ՀՀ վարչական մարմիններին առաջարկելով հստակ ժամանակացույցի հիման վրա Հայաստանից դուրս բերել ՌԴ սահմանապահ զորամիավորումները եւ Հայաստանի…

Խմբագրական

Հոգեւոր իշխանությո՞ւն

Հունվարի 6-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Ծննդյան պատարագ, որին հաջորդեց Ջրօրհնեքի արարողությունը: Արարողության խաչքավորն էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Եկեղեցական հանդերձանքով նախարարի՝ կրոնական արարողությանը մասնակցելը մամուլում եւ սոցցանցերում բուռն քննարկման առարկա դարձավ: Ոմանց մտահոգում էր եկեղեցի-պետություն սերտաճումը, ոմանց՝ բանակի ճակատագիրը, քանի որ բանակը բոլորինն է՝ անկախ հայացքներից, եւ այն չպիտի վերածվի եկեղեցու կալվածքի: Հնչում էին կարծիքներ, թե նման քայլերով կասկածի տակ է դրվում Հայաստանի՝ աշխարհիկ երկիր լինելու սկզբունքը: Իր հերթին խաչքավոր էր նաեւ ԱԺ…

Խմբագրական

Ամենուր չէ, որ մարդիկ հաշտվում են իրենց ձանձրալի ճակատագրի հետ

2018 թվականի նախօրեին Հայաստանը զգաց, որ վերածվում է կամազուրկ մի գոյացության, որի հայացքն ուղղված է աշխարհի հզորների կողմը: Համակարգային կոռուպցիան, որը 2014-ին կառավարությունը զավթելու միջոցով հասավ իր գագաթնակետին, երկու տարի անց՝ 2016-ին, պատերազմի հանգեցրեց Արցախում եւ զինված ապստամբության փորձի՝ Հայաստանի ներսում: Իր դիրքերը պահպանած օլիգարխիկ վարչակարգն, այնուամենայնիվ, հասկացավ, որ 2016 թվականին ավարտվեց «սերժսարգսյանիզմի» դարաշրջանը, ասել է թե՝ բոլոր առումներով երկիրն անկում ապրեց եւ կախման մեջ հայտնվեց ռուսաստանցի միլիարդատերերի ու միջազգային ֆինանսական կառույցների փողերից, ինչպես…

Խմբագրական

Ինչո՞վ են Հայաստանում զբաղվում ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումից հետո

Նոյեմբերի 24-ին Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւընդլայնվածգործընկերությանհամաձայնագրի ստորագրումից հետո լայն բանավեճեր էին ծավալվել երկրի ներքին իրավիճակի ու անվտանգության վրա այդ համաձայնագրի ազդեցության հեռանկարների շուրջը: Իրավիճակը նոր է, եւ դեռ անիմաստ է գնահատել բազմաթիվ հակասական կարծիքների բանականության աստիճանը: Սակայն իմաստ կա դիտարկելու երկրում եւ նրա սահմաններից դուրս տարբեր միավորների միանգամայն սպասելի որոշակի շարժերը: Ինչպես կարելի էր ակնկալել, առաջինն ի հայտ եկան քաղաքական ամենաարդիական թեմայի բաղադրիչները:

Խմբագրական

Դոնալդ Թրամփը երկար չսպասեցրեց

Այն պահից ի վեր, երբ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները նոյեմբերի 11-ին համաձայնության եկան Սիրիայի հիմնախնդրի շուրջ, աշխարհում դիվանագիտական բուռն ​​գործընթացներ ծավալվեցին, որոնց նպատակն էր հստակեցնել միջազգային իրավիճակը: Մերձավոր Արեւելքի, հետխորհրդային տարածքի ու Եվրոպայի բոլոր երկրները փորձում էին պարզել, թե ինչ կարող էր նշանակել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությունը, համաձայն որի՝ սիրիական խնդիրը ռազմական լուծում չունի: Այդ երկրների կոնկրետ հայտարարություններն ու գործողությունները վկայեցին, որ շատ քչերն են հասկացել տեղի ունեցածի էությունը: Հնարավոր է՝ այդ իրավիճակի…

Խմբագրական

Ինչու Մոսկվան «օրհնեց» Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության հինգերորդ գագաթաժողովում Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծ արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Այլ բան չէր էլ կարող լինել գրեթե երկու տարի շարունակվող այն վեճերի խորապատկերին, թե արդյո՞ք հնարավոր է՝ այս ծրագիրը հերթական անգամ ձախողվի Ռուսաստանի ճնշման ներքո: Այս վեճերը միանգամայն օրինաչափ էին 2013թ. պատմության հետ կապված, երբ մեկ գիշերում Հայաստանը հանկարծ հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը եւ վերցրեց Եվրասիական…

Խմբագրական

Ինչի՞ համար էր Լավրովի պերճաշուք այցը Բաքու եւ Երեւան

Հայաստանի եւ Ադրբեջանի հանրությունները երեք օրվա ընթացքում (նոյեմբերի 19-21) ուշադիր հետեւում էին այդ երկրներ այցելած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գործողություններին եւ խոսքերին: Բաքվում նահատակների ծառուղի ու Երեւանում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցերի ժամանակ նրա շքեղ պահվածքը լիովին համապատասխանում էր Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների մասով իր գնահատականներին ու հայտարարություններին: Արդյունքում՝ բոլորի մեջ տպավորվեցին միայն Լավրովի այն հայտարարությունները, որ Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման հարցում աշխատում է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ…

Խմբագրական

«Ծեծվածների» հանդիպումը Սոչիում եւ Մոսկվայում

Նոյեմբերի 15-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն առաջին հայացքից հայ հասարակությանը հուզող հարցերում որեւէ հստակություն չմտցրեց: Միայն այն փաստը, որ հանդիպումը տեղի ունեցավ Սոչիում կայացած՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումից անմիջապես հետո, լարվածության մեծ ալիք բարձրացրեց: Բանն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպումից առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանին այնպիսի մի բան կառաջարկի Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, ինչից դժգոհ կմնան Արեւմուտքը եւ հայկական սփյուռքը: Սակայն, ո՛չ Պուտինի հետ նրա հանդիպումից, ո՛չ էլ Պուտինի ու Սարգսյանի հանդիպումից հետո…

Խմբագրական

Ստվերի դեմ` ստվերի միջոցով. ՀՀ վարչապետի նոր գոհարները

Նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլի ասուլիս տվեց: Ի թիվս այլ հարցերի՝ հնչեց բավական տեղին մի հարց. ինչպե՞ս է Կարապետյանը մտնում իշխող Հանրապետական ​​կուսակցություն, որը երկրի տնտեսությունը հասցրել է այսպիսի անմխիթար վիճակի:

Խմբագրական

Արդյո՞ք մենատերերը Հայաստանը կդարձնեն արտաքին աշխրհի ցանքադաշտ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան այցը առաջին հայացքից ոչ մի հստակություն չմտցրեց հայ-ռուսական տնտեսական եւ ֆինանսական հարաբերությունների մեջ: Համենայն դեպս, Հայաստանի տնտեսությունում ֆինանսական ներդրումների թեման մի տեսակ ստվերում մնաց: Եվ քանի որ Հայաստանի իշխանություններին առավել հետաքրքիր է հենց այս թեման, կարելի է ասել, որ որոշակի հիասթափությունն ակներեւ է: Այնուամենայնիվ, Ռուսաստանի վարչապետի այցի դիտանկյուններից մեկը բավական ցայտուն երեւաց: Խոսքը Մեդվեդեւի այն «զարմանքի» մասին է, թե ինչո՞ւ Հայաստանը չի օգտագործում Ռուսաստանի շուկայում գյուղատնտեսական արտադրանքի պակասի…

Խմբագրական

Հանդիպում Ժնեւում. ժողովրդի հաշվին Հայաստանից մատուցված հերթական նվերը

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն. ողջ ժողովրդի աչքի առջեւ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը սառնասրտորեն հրաժարվեց սեփական երկրի անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկից: Հրաժարվեց առանց ամաչելու՝ ուրիշներին հաճոյանալու համար: Հրաժարվեց՝ խորապես համոզված, որ ոչ ոք չի կարող իրեն պատասխանատվության ենթարկել: