#1/2021
17 հունվարի, 2021 թ.
ԽմբագրականՊարտությունը եւ քաղաքական մտքի սնանկությունըՀամաշխարհային պատմության մեջ դժվար է գտնել մի ժողովուրդ, որն ապրած չլինի թե՛ հաղթանակի բերկրանքը, թե՛ պարտության դառնությունը։ Հաղթում եւ պարտվում են քաղաքական ու պետական գործիչները։ Պարտությունների համար այդ գործիչները պատժվում են, իսկ ժողովուրդները համապատասխան հետեւություններ են անում եւ դրանց հիման վրա փոխում մտածողությունն ու գործելակերպը: Եվ, որ ամենակարեւորն է՝ անարդյունավետ պետական հաստատությունները վերակազմավորում են ժամանակի պահանջներին համընթաց՝ որդեգրելով կառավարման արդիական միջոցներ։ Հակառակ դեպքում շարունակական պարտությունները կարող են կործանարար լինել։
ՎերլուծականՆահանջ տարի կամ բացասական գործոններ, որոնք կանխորոշեցին 2020-ի զարգացումներըՊատմության գիրկն անցած 2020 թվականը հայ ժողովրդի հիշողության մեջ տեւապես կմնա որպես Հայաստանի հետանկախական շրջանի տարեգրության ամենասեւ էջերից մեկը: Տարին բացասական իմաստով նշանավորվեց երկու գլխավոր իրադարձությամբ՝ աշխարհում բռնկված «COVID-19»-ով, որից անմասն չմնաց նաեւ Հայաստանը, եւ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայով, որում ներգրավված էին միջազգային ահաբեկչական կառույցների մեծ թվով վարձկաններ: Պատերազմը իսկական պատուհաս դարձավ երկրի ու ժողովրդի գլխին՝ պատճառելով բազում անդառնալի կորուստներ, մարդկային տառապանքներ, խեղված ճակատագրեր եւ անկատար…
Ազատ ամբիոնԱհեղ դատաստանՋանասիրաբար քարոզվում է այն չարագուշակ միտքը, թե Հայաստանը կիսվում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ: Ոմանք, իհարկե, քարոզի մասնակից են դառնում մտահոգությունից, հայրենասիրությունից մղված, բայց դրանից խոսակցությունն ավելի է թեժանում:
Շաբաթվա անցուդարձ9-16 հունվարիՆիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նրա հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաեւ առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ: Չորս ժամ տեւած բանակցություններից հետո կողմերը ստորագրել են հայտարարություն Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին: «Այսօրվա հանդիպումը համարում եմ չափազանց կարեւոր եւ օգտակար, քանի որ մենք կարողացանք համաձայնության գալ եւ համատեղ հայտարարություն ստորագրեցինք տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ»,- Մոսկվայում կայացած…
Գրքի մեկնությունԺերար դը Ներվալ, «Հոկտեմբերյան գիշերներ: Զբոսանքներ եւ հիշողություններ»Գրքում ներառված է ֆրանսիացի մեծ բանաստեղծի «Հոկտեմբերյան գիշերներ» արձակ պատումների շարքը, որն առաջին անգամ լույս էր տեսել 1852 թվականին: Այն յուրօրինակ մի խորհրդածություն է ներքին եզերքի որոնման, բանաստեղծական սխրանքի ու հասարակական պահանջարկի բազմաբարդ փոխհարաբերությունների մասին: