#12/2019
5 ապրիլի, 2019 թ.
ԽմբագրականԵրեք տարի ապրիլյան պատերազմից՝ մինչեւ Հայաստանի նոր ռազմական դոկտրինԱրցախում 2016-ի ապրիլյան պատերազմի երրորդ տարեդարձը Հայաստանում քննարկումների աննախադեպ ալիք էր բարձրացրել: Իշխանափոխությունից հետո երկրում կարելի էր սպասել նման իրարանցում, քանի որ մինչեւ հիմա չկան այդ օրերի ռազմաքաղաքական եւ դիվանագիտական իրադարձությունների վերաբերյալ շատ հարցերի պատասխանները: Վարչապետի խորհրդականի պաշտոնում բանակի հետախուզության նախկին ղեկավարի նշանակումն ավելի էր խորացրել նախորդ իշխանությունների բարեխղճության հանդեպ եղած կասկածները: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չկան որեւէ հիմքեր՝ պնդելու, թե ռազմական գործողությունների նախօրյակին թերացումներ են եղել…
ՎերլուծականԿհաջողվի՞ խուսափել «ատոմացված» հանրության վտանգիցՀայաստանի քաղաքական կյանքը վերջին ամիսներին որոշակի փոխակերպումների է ենթարկվում, ինչը, ըստ երեւույթին, պայմանավորված է հեղափոխությունից հետո երկրի քաղաքական անցուդարձին մասնակից շատ անձանց՝ սոցիալական նոր դեր ստանձնելու կամ նոր իրավիճակին հարմարվելու հանգամանքով։ Տարիների փորձառություն ունեցող առանձին պաշտոնյաներ, երբեմն ակամայից, ստիպված են մասնակիցը դառնալու բոլորովին այլ մշակույթի կրող անձանց կողմից պետական համակարգ ներմուծված վարքի նորմաները շրջանառելու գործընթացին։ Կարծես թե նոր քաղաքական իրավիճակում նման վարվելաձեւն արդարացված է, անգամ՝ մոդայիկ։ Այդ տեսակետից տիպական օրինակ է ամիսներ…
Ազատ ամբիոն«Սուրբ կովեր» եւ անքննելի ճշմարտություններԱշխարհաճանաչողության եւ աշխարհընկալման խիստ սահմանափակ գործիքակազմերը հասարակությանը ստիպում են իրեն շրջապատող ու իր համար բացարձակապես չբացահայտված աշխարհը կաղապարել եւ, աղավաղելով, որեւէ կերպ տեղավորել արհեստածին մտապատկերների մեջ։ Այդ աղճատված մտապատկերների շղթայումից էլ ստեղծվում է ընկալումների որոշակի «հարմարավետության տարածք», որտեղ ամենաբարդ հարցերը ստանում են իրենց հնարավորինս ընդունելի պատասխանները, որոնք քննության առնելու վրա արագ տաբու է դրվում՝ հանրային համերաշխությունը չխախտելու նպատակով։
Շաբաթվա անցուդարձ30 մարտի - 6 ապրիլիԵրկուշաբթի օրը` ապրիլի 1-ին, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանը, ինչպես նաեւ զբաղեցրած պաշտոնից ազատել նույն Ղարիբյանին: Ակցիային միացել էին այլ թատրոնների ղեկավարներ, ստեղծագործական միությունների անդամներ, մտավորականներ, թատերական գործիչներ, շարքային հանդիսատեսներ:
Գրքի մեկնությունԼուսինե Սահակյան, «Համշենը հայկական ձեռագրերում»ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի սույն մենագրության մեջ առաջին անգամ ի մի են բերվել XV-XVII դդ. Համշենում ընդօրինակված քսան ձեռագիր մատյան, որոնք պահվում են Մաշտոցի անվան մատենադարանում, Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյան, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ձեռագրատներում, Լոնդոնի Բրիտանական թանգարանի եւ Ֆիլադելֆիայի «Ազատ» գրադարաններում։