#12/2025
29 մարտի, 2025 թ.
ԽմբագրականՊատերազմի վախըԱյն, որ Ադրբեջանը՝ ի դեմս Իլհամ Ալիեւի, չի պատրաստվում ստորագրել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման՝ արդեն երկուստեք համաձայնեցված փաստաթուղթը, ոչ մի կասկած չի հարուցում: Եվ պատճառը միայն Ալիեւի ներկայացրած՝ «պարտադիր կատարման ենթակա» հավելյալ նախապայմանները չեն: Բաքվի բռնապետը նոր պատերազմ է ուզում, ինչի մասին, բնական է, չի կարող բարձրաձայնել: Նրա հաշվարկով՝ պատերազմի արդյունքում ինքը շատ ավելին կստանա, քան համաձայնագրով ու կից նախապայմաններով միասին վերցրած:
ՎերլուծականԻ՞նչ է կատարվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւԻ՞նչ խնդիրներ ունեն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի 17 կետանոց բովանդակությունը համաձայնեցրած կողմերը։ Իսկ ի՞նչ խնդիրներ են լուծվում այս կամ այն կողմից։
Ազատ ամբիոնԻրական եւ անիրական մարտահրավերներՎրաստանի հավաքականի հետ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականի կրած պարտությունը դարձավ յուրօրինակ հասարակական «երկրաշարժ», որի հուզական ալիքները ծածկեցին սոցիալական բոլոր հարթակները։
Շաբաթվա անցուդարձ22-29 մարտի 2025թ.Շաբաթվա մեկնարկը հատկանշվեց մարտի 21-ին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ «Հ-1»-ին տված աղմկոտ հարցազրույցով, որի արձագանքները շարունակվեցին ոչ միայն հաջորդող շաբաթ-կիրակի օրերին, այլեւ շաբաթվա գրեթե ողջ ընթացքում: Զրույցից առաջին տպավորությունն այն է, որ բովանդակությունը ծայրեծայր՝ ներառյալ հնչեցված հարցերն ու պատասխանները, պատրաստված են մեկ մարդու ձեռամբ, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Բայց սա չէ նույնիսկ էականը, այլ հարցազրույցի տեքստով մեկ սփռված մանիպուլյատիվ մտքերն ու դատողությունները, կեղծապատիր, ճշմարտությունը խեղաթյուրող մեկնությունները:
Գրքի մեկնությունԱվետ Բարսեղյան «Հայելիս»«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Նրանում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որն ընթերցողին հնարավորություն է տալիս աշխարհին, մարդուն, կյանքին ու սիրուն նայել բանաստեղծի հայացքով։