#13/2017
22 դեկտեմբերի, 2017 թ.
ԽմբագրականԱմենուր չէ, որ մարդիկ հաշտվում են իրենց ձանձրալի ճակատագրի հետ2018 թվականի նախօրեին Հայաստանը զգաց, որ վերածվում է կամազուրկ մի գոյացության, որի հայացքն ուղղված է աշխարհի հզորների կողմը: Համակարգային կոռուպցիան, որը 2014-ին կառավարությունը զավթելու միջոցով հասավ իր գագաթնակետին, երկու տարի անց՝ 2016-ին, պատերազմի հանգեցրեց Արցախում եւ զինված ապստամբության փորձի՝ Հայաստանի ներսում: Իր դիրքերը պահպանած օլիգարխիկ վարչակարգն, այնուամենայնիվ, հասկացավ, որ 2016 թվականին ավարտվեց «սերժսարգսյանիզմի» դարաշրջանը, ասել է թե՝ բոլոր առումներով երկիրն անկում ապրեց եւ կախման մեջ հայտնվեց ռուսաստանցի միլիարդատերերի ու միջազգային ֆինանսական կառույցների փողերից, ինչպես…
ՎերլուծականԻնչո՞ւ ուսանողական շարժումը մտավ փակուղիՏարկետման վերացման դեմ ուսանողական բողոքը չհասավ իր նպատակին: Իշխանությունների հետ մի շարք բանակցություններ եւ կլոր սեղանի համատեղ քննարկումներ անցկացնելիս՝ ուսանողները հանդիպեցին վոլյունտարիստական մոտեցումների: Օրենքն ընդունվեց: Բողոքն ի զորու չեղավ իր շարքերում ներառել բնակչության մյուս շերտերին: Մնում էր միայն դիմել ծայրահեղ միջոցի՝ հացադուլի:
Ազատ ամբիոնԸնտանեկան բռնությունը եւ հայկական ավանդույթներըԴեկտեմբերի 8-ին խորհրդարանը վերջնականապես ընդունեց օրենք, որը վերաբերում է Հայաստանում ընտանեկան բռնության խնդրին: «Ընտանիքում բռնության կանխարգելումը եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը» նախնական անվանումը փոխարինվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանմամբ: Օրինագծի ընդունումը վերածվեց երկարատեւ գործընթացի եւ անվանման փոփոխությունից հստակ երեւում է, թե ինչու:
Շաբաթվա անցուդարձԴեկտեմբերի 16-23Դեկտեմբերի 18-ին Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին: Հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստան-ՆԱՏՕ կապերին, Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին եւ այդ համատեքստում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Նախագահը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Ռոուզ Գոթեմյոլերն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի վճռական մասնակցությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային…
Գրքի մեկնություն«Հուշերիս հուշերը»Ժերար Շալյանն աշխարհում հայտնի քաղաքագետ է, ռազմական փորձագետ, ոչ կանոնավոր պատերազմների մասնագետ: Ֆրանսահայ գործիչը շրջել է չորս մայրցամաքներում, եղել տարբեր զինված հակամարտությունների դիտորդ, մի շարք երկրներում մասնակցել պարտիզանական պատերազմների: Նա 40-ից ավելի գրքերի հեղինակ է, որոնք ընդգրկում են ոչ միայն մասնագիտական-փորձագիտական իր ողջ մտապաշարը, այլեւ մշակույթի ասպարեզում արված հետազոտությունները: «Հուշերիս հուշերը» դեռեւս Շալյանի միակ գիրքն է, որ թարգմանվել է հայերեն: Սա այն գործն է, որը հեղինակը ամենաշատն է փափագել տեսնել հայերենով։