Ընթացիկ համար#43/2026
Համար

#14/2023

15 ապրիլի, 2023 թ.

ԽմբագրականԱսա՝ ով է դեսպանդ, ասեմ՝ ինչ է սպասվում երկրիդՄեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, աշխարհաքաղաքական պայքարը գնալով թեժանում է, եւ դա փոխկապակցված է Արեւմուտք-Արեւելք պայքարի հետ: Միջազգային լրահոսին քիչ թե շատ հետեւողների համար սաստկացող պայքարն ակնհայտ է, դա տեսնելի է նաեւ ազդեցիկ պաշտոնյաների՝ տարածաշրջանի երկրներ կատարած այցերի հաճախականության համատեքստում:15 ապրիլի, 2023 թ.ՎերլուծականԻշխանության վախերը չափելու ժամանակըՆախքան հրապարակման բուն նյութին անցնելը, ճշտենք իշխանական թիմի անդամների կողմից ժամանակ առ ժամանակ շահարկվող մի կարծր մոլորություն, թե իբր՝ «ժողովուրդն իր քվեն տվել է մեզ, եւ դա եւս մեկ անգամ վերահաստատել 2021-ի հունիսին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում»: Հետեւաբար, ըստ նրանց, ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու իրենց օրինակարգությունը եւ կպցնելու տարբեր վիրավորական պիտակներ՝ դավաճան, հողատու, կապիտուլյանտ եւ այլն:Գեւորգ Բրուտենց15 ապրիլի, 2023 թ.Ազատ ամբիոնՄեր ներսի անմիաբանությունը թշնամու հաղթանակն էԹոթովենցի «Բաքու» վեպը կարդալուց հետո սկսեցի տարբերակել թուրքի երկու տեսակ` իրենց ապրելու տեղանքի տարբերությամբ, մնացած ամեն ինչում նրանց ձեռագիրը նույնն է։ Թուրքիայում ապրողներն օսմանյան թուրքեր են, Ադրկովկասում ապրողները՝ «ադրբեջանցիներ» անվան տակ «ծպտված» կովկասյան թուրքեր։Նատաշա Պողոսյան15 ապրիլի, 2023 թ.Շաբաթվա անցուդարձ8-15 ապրիլի 2023թ.Շաբաթվա լրահոսում կենտրոնական տեղ են զբաղեցնում ադրբեջանական կողմի հերթական զինված սադրանքի մասին պատմող հաղորդագրությունները: Ապրիլի 11-ին թշնամու ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի օր առաջ ՀՀ տարածքում անօրինաբար տեղակայած դիրքերից կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Ռազմական բախման հետեւանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ եւ 6 վիրավոր: Վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:15 ապրիլի, 2023 թ.Գրքի մեկնություն«Փայլատակում» Սթիվեն ՔինգՍարսափի արքայի «Փայլատակում» վեպը լույս է տեսել 1977 թվականին: Այն Քինգի 3-րդ՝ հաստ կազմով բեսթսելլերն է։ Գիրքը միանգամից հեղինակին մեծ հաջողություն բերեց՝ նրան դարձնելով սարսափ ժանրի լավագույն գրողներից մեկը:15 ապրիլի, 2023 թ.