#16/2022
1 մայիսի, 2022 թ.
ԽմբագրականԱվանդական մտածողության ծուղակներն ու պատմության վերաիմաստավորման պահանջըՀայաստանի պատմության դասագրքերով կրթված քաղաքացիները լավ չեն ընկալում աշխարհում տեղի ունեցող գործընթացների կապն ու ազդեցությունը մեր տարածաշրջանի զարգացումների վրա, ինչից կախված է Հայաստանի ապագան, բնականաբար նաև՝ Արցախի ճակատագիրը:
Վերլուծական«Արևմուտքի մայրամուտն» ու դժվար կանխատեսելի ապագանԳլոբալ աշխարհում ընթացող փոփոխությունները մեծ հարցականներ են առաջացնում: Վերջին 70 տարիների ընթացքում կար մեկ հեգեմոն՝ Միացյալ Նահանգները: Միացյալ Նահանգների դոմինանտությունը հիմնված էր ոչ միայն տնտեսության հզորության ու զինված ուժերի վրա, այլ նաև՝ արժեքների, որոնք ընդունելի էին ողջ մարդկության, նույնիսկ ավտորիտար կառավարման համակարգ ունեցող ժողովուրդների համար: Արևմուտքը քաղաքակրթության ջահակիրն էր, որտեղ նույնիսկ բռնապետերի երեխաներն են նախընտրում կրթություն ստանալ։ Ֆինանսական, ինովացիոն ու մշակութային կենտրոնները նույնպես այնտեղ են: Մի խոսքով՝ Արևմուտքի հեղինակությունն անսասան է կամ արդեն՝…