#18/2026
9 մայիսի, 2026 թ.
ԽմբագրականՔարոզչական խոտանՈրքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը՝ հունիսի 7-ը, այնքան իշխանական խուճապը կամ, ինչպես ժողովուրդը կասեր, «մանթրաժը» ամենատարբեր դրսեւորումներով իրեն զգալ է տալիս: Ըստ երեւույթին՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը սպառել է քարոզչական հնարամտության բոլոր պաշարները եւ ստիպված է «ձեռքը գցել փրփուրներին»: Խոսքը Ֆեյսբուքում շրջանառվող՝ «Վերադարձ Հայաստան. Չկա Հայաստան՝ առանց Փաշինյան» (պետք է լինի՝ առանց Փաշինյանի) գրությամբ անճաշակ մի պաստառի մասին է, որի վրա, բացի Փաշինյանի նկարից, պատկերված են ՔՊ-ի կողմից որպես գովազդային տարր օգտագործվող «սրտիկի» նշանը եւ ՀՀ քարտեզը։
Ազատ ամբիոնԱվարայրի ճակատամարտը՝ ժամանակակից իրանցու աչքերով2025-ի ամռանը Իրանի Ուրմիա քաղաքում հանդիպեցի այդ երկրի մշակույթի նախարարության բարձր պաշտոնյաներից մեկին։ Զրուցեցինք Հայաստանի ու Իրանի պատմական հարաբերությունների մասին։
Շաբաթվա անցուդարձ2-9 մայիսի 2026թ.Մայիսի 4-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որը, անտարակույս, կարեւորագույն իրադարձություն է: Երեւան էին ժամանել Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Լեհաստանի վարչապետները, Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ այլք: Առաջին անգամ այս ձեւաչափով հավաքին իբրեւ հյուր մասնակցում էր Կանադայի վարչապետը: Եվրամիության առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չէր ժամանել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ:
Գրքի մեկնությունԴյու Մորիե Դաֆնի «Իմ զարմուհի Ռեյչլը»Անգլիացի գրող Դաֆնի դյու Մորիեի վեպը, որը տպագրվել է 1951 թվականին, սիրավեպի եւ հոգեբանական թրիլերի հրաշալի համադրություն է: