Ընթացիկ համար#43/2026
Համար

#20/2024

24 մայիսի, 2024 թ.

ԽմբագրականՃշմարտության հաղթանակի ավետիսը…Այսօրվա հայաստանյան իրականությունը բախվել է անհերքելի երկու փաստի. ա/ գործող իշխանությունն ի վիճակի չէ կառավարել, քանի որ կորցրել է ազդեցությունը մարդկանց մտքերի ու հոգիների վրա, հեղինակազրկված է եւ սպառել է երկրի ներսում իշխելու, որոշումներ կայացնելու պաշարամիջոցն ու բարոյական օրինակարգությունը, բ/ միջազգային գործընկերների համար այս իշխանությունն այլեւս վստահելի գործընկեր չէ, որովհետեւ անկարող է իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները:24 մայիսի, 2024 թ.ՎերլուծականԲռնապետության դեմքըԱյն, ինչ այս օրերին տեղի է ունենում Կիրանցում, Տավուշի մարզի մյուս սահմանային գյուղերում եւ, ընդհանրապես, ինչի ականատեսն ենք 2018-ից ի վեր Հայաստանում, այդ թվում ամենաշատը՝ հենց Երեւանի կենտրոնում, գերազանցում է ՔՊ-ական իշխանության փչացածության մասին ամենաչափազանցված պատկերացումներն անգամ:Գեւորգ Բրուտենց24 մայիսի, 2024 թ.Ազատ ամբիոնՀայաստանին դեմ են տվել պատի՞ն…Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով ավելի ռացիոնալ բնույթ ստանալ։ Սա հուսադրող է. խոսակցությունները դուրս են քաղքենիներին բնորոշ հասկացություններից՝ հողատու, դավաճան, թուրք եւ այլն։ Փորձեր են արվում հասկանալու իշխանությունների քաղաքական պրակտիկայի խորքային էությունը, որը երբեմն անվանում են «Ադրբեջանին խաղաղության պարտադրել»։Մանվել Սարգսյան24 մայիսի, 2024 թ.Շաբաթվա անցուդարձ18-25 մայիսի 2024թ.Շաբաթվա ընթացքում շարունակվում էր հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մեկնարկած ապօրինի սահմանազատումը, որի կասեցման համար 4-օրյա քայլերթով մայիսի 9-ին Երեւան էր հասել Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ սահմանամերձ գյուղերի ներկայացուցիչների մի հոծ խմբով: Սահմանազատման արդյունքում ամենատուժածը Կիրանցն է՝ սահմանագիծն այդտեղ անցնում է գյուղին այնքան կիպ, որ մի քանի շենք-շինություններ, դաշտեր ու արոտավայրեր մնում են սահմանի ադրբեջանական մասում, ինչը հարուցել է բնակիչների իրավացի վրդովմունքը, եւ ոմանք մտածում են ընտանյոք գյուղը լքելու մասին:24 մայիսի, 2024 թ.Գրքի մեկնությունԼի Ստրոբել «Քրիստոսի իսկության վարույթը»Փորձառու լրագրողը հետաքննում է պատմության մեջ ամենամեծ առեղծվածը՝ կա՞ հավաստի ապացույց, որ Հիսուս Նազովրեցին իսկապես Աստծո որդին է:24 մայիսի, 2024 թ.