#20/2025
24 մայիսի, 2025 թ.
ԽմբագրականՆոր օլիգարխիայի ուրվականըԵկող տարի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, եւ այդ ընտրությունների մեկնարկը, ըստ էության, տրված է: Ներքաղաքական խմորումները, «Կրթելը նորաձեւ է» ձեռնարկի շրջանակում հաճախացած մարզային այցերը, որոնց ականատեսն ենք գրեթե ամեն օր, նախընտրական տրամաբանության մեջ են: Ստեղծված իրավիճակը երկրի ու ժողովրդի կյանքում խոշոր նշանակություն ունեցող ընտրություններ է խոստանում: Համենայն դեպս՝ մեծ է ակնկալիքը, որ 2026-ի ընտրություններով կդրվի կառավարման նոր համակարգի հիմքը: Հնի կրկնություն կամ եղածի շարունակություն հանդիսացող ցանկացած համակարգ կարող է ավելի խորացնել հանրության…
ՎերլուծականՍերժի ականջներըԱմենայն հավանականությամբ՝ հրատապ ասելիքը կուտակվել էր, եւ մայիսի 19-ին ՀՀ երկրորդ նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանը որոշեց խոսել: Այս անգամ խուսափել էր մեծ լսարան հավաքելուց՝ սահմանափակվելով չորս հոգանոց համեստ լրագրողական կազմով: Ասուլիսում հնչած հարցերը բավական բազմաշերտ էին ու ժամանակի ոգուն համահունչ: Դատելով դրանց բովանդակությունից, ամբողջ նյութը կարելի է խտացնել մի քանի թեմատիկ բաղադրիչների շրջանակում՝ հայ-ռուսական հարաբերություններ, Քոչարյան-Սարգսյան լարվածություն, վարչապետի հանդեպ իմփիչմենթի ձախողված գործընթաց եւ 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրություններ:
Ազատ ամբիոնԷրդողանի վտանգավոր կատակըՄայիսի 21-ին Բուդապեշտում տեղի ունեցավ կարեւորագույն հանդիպում, որը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային հարաբերությունների վրա։ Այս հանդիպումը կազմակերպվել էր Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթաժողովի շրջանակում, որին մասնակցում էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը եւ այլք։
Շաբաթվա անցուդարձ17-25 մայիսի 2025թ.Հայ-ռուսական հարաբերությունները ոչ դյուրին ժամանակներ են ապրում, եւ այդ առումով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ի աշխատանքային այցը Հայաստան, կարծես թե, տեղում իրավիճակը պարզաբանելու, փոխադարձ պահանջներն ու հավակնությունները հարթելու նպատակ ուներ: Եվ, ինչու չէ, միաժամանակ՝ Երեւանին հասկացնելու, որ «դուք Ռուսաստանի աջակցության կարիքը դեռ շատ եք զգալու»: Իզուր չէր այցի նախօրեին ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե Մոսկվան ու Երեւանը մտքեր են փոխանակելու տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական եւ…
Գրքի մեկնությունՆիթա Փրոուզ «Աղախինը»Կանադացի հայտնի խմբագիր եւ հրատարակիչ Նիթա Փրոուզի դեբյուտային «Աղախինը» այն քիչ գրքերից է, որը բեսթսելեր է դարձել նույնիսկ մինչեւ լույս տեսնելը։