Ընթացիկ համար#43/2026
Համար

#20/2026

23 մայիսի, 2026 թ.

ԽմբագրականՎերընտրվելու մարմաջՈրքան էլ տարօրինակ հնչի՝ մայիսի 8-ից մեկնարկած նախընտրական քարոզարշավի 19 մասնակիցներից ամենաանկարգը, եթե չասենք ճղճիմը, գործող վարչապետն է, որը կարող էր մյուսների համար զսպվածության ու վեհանձնության օրինակ ծառայել՝ միաժամանակ վարքագծային այդ հատկանիշները շահեկանորեն դարձնել սեփական քարոզչության մի կարեւոր բաղադրիչը: Բայց նա գնաց այլ ճանապարհով, որը 2018-ին իրեն հաջողություն էր բերել, եւ որն ավելի հարիր է իր էությանն ու հոգեկերտվածքին: Այդտեղ նա անմրցելի է եւ իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում: Դա պատժի, ճնշումների ու հատուցման դաշտն է, որն էլ որոշեց դարձնել իր նախընտրական քարոզչության առանցքը:23 մայիսի, 2026 թ.ՎերլուծականՀայաստանում՝ ինչպես Սերբիայում. պատմական զուգահեռներՊատմական զուգահեռի սկզբունքով դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերյան 44-օրյայից ի վեր Հայաստանի առջեւ դնում է ճիշտ նույնպիսի պահանջներ, որպիսիք Առաջին աշխարհամարտում՝ 1914-ին, Ավստրիան առաջադրում էր Սերբիային։ Ընդ որում՝ պահանջներ ներկայացնելուն համընթաց՝ Ադրբեջանը, Ավստրիայի օրինակով, օգտագործում է որոշակի բառապաշար, որն ունի միջազգային հենք: Օրինակ՝ Արցախի պատերազմը դիտարկում է որպես Հատուկ ռազմական գործողություն (ՀՌԳ): Այդ բառեզրը հետագայում Ռուսաստանը կիրառեց Ուկրաինայի դեմ պատերազմում: Շատ ավելի վաղ Միացյալ Նահանգներն այն օգտագործում էր Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի…Գեւորգ Բրուտենց, Ստեփան Դանիելյան23 մայիսի, 2026 թ.Ազատ ամբիոնՈ՞վ կհաղթի հրեշինՆախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է, եւ հունիսի 7-ին ընդառաջ 19 քաղաքական ուժեր փորձում են շահել ընտրողների վստահությունը։Նաիրի Հոխիկյան23 մայիսի, 2026 թ.Շաբաթվա անցուդարձ16-23 մայիսի 2026թ.Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյական բառապաշարի եւ սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու նվաստացնում քաղաքացուն, իրավական պետությունում պետք է որակվի առնվազն որպես խուլիգանություն: Իսկ երբ առկա են ֆիզիկական բռնության տարրեր ու կոչեր եւ պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում, արարքը դառնում է քրեաիրավական գնահատականի հստակ հիմք: Քաղաքական կարգավիճակը, առավել եւս նախընտրական քարոզարշավը, չեն կարող հանդիսանալ ինդուլգենցիա (մեղքերի թողություն)՝ հանրային վայրերում պատժելի վարքագիծ դրսեւորելու համար։23 մայիսի, 2026 թ.Գրքի մեկնությունՆուրան Դավիթ Քալիս «Լուսինը մեր արեւն է»Հոր մահից հետո Ալենը թողնում է դպրոցը եւ դառնում ակումբի դռնապան։ Նա երազում է փողի, Սեն Տրոպեի խնջույքների եւ Ջենովայում սեփական բար ունենալու մասին։ Նրա զարմիկն ընկնում է տհաճ պատմությունների մեջ, գաղտնի գործարքներ կնքում իր թիկունքում։23 մայիսի, 2026 թ.