#21/2019
7 հունիսի, 2019 թ.
ԽմբագրականՈւ՞մ է իր հարցերն ուղղելու ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովը2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական քննիչ հանձնաժողովը սկսեց իր աշխատանքները: Եվ միանգամից էլ ի հայտ եկան հարցեր առ այն, թե պատերազմի ո՞ր դիտանկյունները կգերակայեն քննիչ հանձնաժողովի համար: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ, ի թիվս այլ հարցերի, Ղարաբաղում ապրիլյան պատերազմի գծով հանձնաժողովը կուսումնասիրի տարածքային կորուստները եւ այն ժամանակ արձակված հրամանների բնույթը, կլինեն հաշվետվություններ: Ինչպիսի՞ ընթացք կտրվի այդ հաշվետվություններին: Հնարավոր է, որ դրանք քրեական հետապնդման առիթ հանդիսանան:
ՎերլուծականՄեծ ու դժվար ճանապարհի սկիզբը. ո՞ւր կհասնեն Հայաստանը եւ Ուկրաինան2019թ․ ապրիլին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթեց Վլադիմիր Զելենսկին։ Շատ փորձագետներ վերջին ամիսներին Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական զարգացումները եւ, մասնավորապես, Պետրո Պորոշենկոյի պարտությունն ու Վլադիմիր Զելենսկու հաղթանակը համեմատեցին հեղափոխական մի նոր ալիքի հետ, որը եկել է փոխարինելու ուկրաինական՝ 2013-2014 թվականների հեղափոխությանը:
Ազատ ամբիոնԵրբ քաղաքականությունը բովանդակազուրկ էՎերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները փոքր-ինչ քաոտիկ են թվում, քանի որ քաղաքական դաշտում փորձում են կենդանության նշաններ ցույց տալ եւ դաշտը մտացածին թեմաներով խուճապահար լցնել մի շարք գործիչներ, որոնք նոր ստեղծված իրավիճակում ընդհանրապես անելիք չունեն: Սակայն նրանց «վերակենդանացման» արհեստական փորձերը հետեւանք են այն բանի, որ հետհեղափոխական քաղաքական դաշտը մինչ այժմ չկարողացավ ուրվագծել պետության զարգացման հստակ հարացույց եւ ներկայացնել ուղենիշներ, որոնցով երկրի իշխանություններն առաջնորդվելու են պետաիրավական նոր համակարգ ստեղծելու գործում:
Շաբաթվա անցուդարձ1-8 հունիսիԱզգային ժողովի նախորդ շաբաթավերջի նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ: Ազգային…
Գրքի մեկնությունՋոջո Մոյես, «Ես՝ մինչ քեզ»Բրիտանացի գրողի ամենահայտնի ստեղծագործությունն է, որն աչքի է ընկնում հերոսների հոգեբանական նկարագրերի բազմազանությամբ: Երիտասարդ հաջողակ գործարարը հայտնվում է հաշմանդամի սայլակին, եւ 26-ամյա Լուիզան դառնում է նրա խնամակալը: