#21/2022
6 հունիսի, 2022 թ.
ԽմբագրականԱրեւմտամետներ եւ ռուսամետներ. սեփական անկարողության բարդույթըԱրտաքին ուժերի հովանավորության հետ հույսեր կապելը հայկական հոգեկերտվածքի հինավուրց հիվանդություններից, թերեւս, ամենավնասակարն է, որը հարյուրամյակների պատմություն ունի: Սեփական անկարողության բարդույթը եւ այն պատկերացումը, թե կան արտաքին ուժեր, որոնք հանձնառու են մեզ օգնել, ներծծված են հայերի աշխարհայացքի մեջ:
ՎերլուծականԻշխանությունը մամուլի «բերանը» փակելու ձեւը գտել էՇատ հաճախ մամուլը իշխանության համար իսկական գլխացավանք է: Մանավանդ՝ որեւէ պայմանականությամբ չբարդույթավորված, ազատ մամուլը եւ մանավանդ՝ այնպիսի խոցելի իշխանության համար, ինչպիսին այսօր Հայաստանի գլխին կարգվածն է: Խոշոր հաշվով՝ իշխանությունների համար փոքրիշատե տանելի են համակարգին անմռունչ ծառայող կամ, ՀՀ երկրորդ նախագահի բառապաշարով ասած, «պատասխանատու» լրատվամիջոցները, որոնք երկրի «կեղտոտ լվացքը» երբեք մարդամեջ չեն հանում:
Ազատ ամբիոնԲերձորի հանձնումն աղետաբեր է լինելուՄինչեւ սեպտեմբեր Բերձորն այլեւս մեզ չի պատկանելու։ Սա է իրականությունը, որի շուրջ արդեն հերթական բանավոր պայմանավորվածությունը ձեռք են բերել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, Արցախն էլ ստիպված է լինելու հաշվի նստել այդ պայմանավորվածությունների հետ։
Շաբաթվա անցուդարձ28 մայիսի - 4 հունիսիՄայիսի 30–ին «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Կառավարության 3-րդ շենք, պարզելու՝ Արցախի կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով. գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Հիշեցնենք, որ ընդդիմության մշակած հայտարարությամբ ամրագրվում է, որ…
Գրքի մեկնությունՆունե Սարգսյան, «Զմրուխտյա մկրատը»Սադափ Դարզին տասներկուամյա ուշիմ ու խելացի աղջիկ է: Նա երազում է փոխել աշխարհը: Սովորական մի օր` դպրոց գնալուց առաջ, Սադափը հանդիպում է Կարկանդակ անունով ոսկեգույն վիշապին… Շատ շուտով պարզվում է, որ վհուկների ու կախարդների Ապակեբուրգ քաղաքում տագնապած սպասում են Սադափին։ Աշխարհում չարի ու բարու ճիշտ հավասարակշռությունը խախտված է, եւ այն հնարավոր է վերականգնել միայն Սադափ Դարզիի օգնությամբ: