#23/2019
21 հունիսի, 2019 թ.
ԽմբագրականԱզատ ընտրությունները կլանային հասարակությունումԱյն պահից ի վեր, ինչ Հայաստանում արմատավորվեց ազատ ընտրությունների մեխանիզմը, երկրի հասարակությունը չի դադարում զարմանալ քաղաքական դաշտում ի հայտ եկած անսովոր ընտրական երեւույթներով: Այսպես, 2018 թվականին անցկացված՝ Երեւանի ավագանու խորհրդի եւ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ դարձավ քաղաքական կուսակցությունների նկատմամբ ընտրողների հետաքրքրության բացակայության փաստը: Այն ժամանակ կուսակցությունների բացարձակ մեծամասնությունն արհամարհվեց ընտրողների կողմից՝ ուշադրության կենտրոնում էին միայն Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» նախընտրական ընտրացուցակը եւ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի…
ՎերլուծականԻշխանությունը չզիջելու իրավունքըՆիկոլո Մաքիավելիից սկսած՝ քաղաքականությունն առավելապես դիտարկվում է որպես հարաբերությունների ու գործողությունների այնպիսի ոլորտ, որին բնորոշ է քաղաքական սուբյեկտների շահերի բարդ փոխազդեցությունը եւ որտեղ հիմնական շահը իշխանության նվաճումն ու պահպանումն է։ Քաղաքագիտական տեսանկյունից մեկնաբանվում է, որ հենց այդ շահն է ստիպում ստի, կեղծիքի, խաբեության կիրառությունը քաղաքական գործիչների կողմից։
Ազատ ամբիոնՍնամեջ բանակցություններՄիացյալ Նահանգներում հունիսի 20-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ իրադրությունը հակամարտության գոտում դարձյալ լարվել էր: Դիպուկահարները շարունակում էին սպանել մեր զինվորներին եւ, մինչեւ բանակցությունների մեկնարկը, Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում Նախիջեւանում, ապաեւ Արցախի հարթավայրային մասում` նպատակ ունենալով հայկական կողմի հետ բանակցություններում խոսել ուժի դիրքերից: Ծանոթ մարտավարություն է, որը շարունակվում է ավելի քան մեկ տասնամյակ: Ոչ մի նոր բան չի հորինվել:
Շաբաթվա անցուդարձ15-22 հունիսիԱրցախի պաշտպանության բանակի շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա եւ այլ շարժակազմեր հունիսի 17-20-ը մասնակցեցին հրամանատարաշտաբային զորավարժությունների: Նախօրեին այդ մասին հայտնել էր ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը: Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրումն արվել էր գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման, ինչպես նաեւ մարտավարության նոր դրվագների մշակման վրա: Զորախաղերին փորձարկվել են բարձր տեխնոլոգիաներով համալրված…
Գրքի մեկնությունՄարիամ Մարգարյան, «Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետությունում»Հեղինակը համակողմանիորեն ուսումնասիրել է քաղաքական արդիականացման քաղաքակրթական չափումը՝ որպես ռազմավարական կառավարման ապահովման հիմք: Հիմնավորված է այն մոտեցումը, որ «թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո ՀՀ քաղաքական համակարգի բնականոն արդիականացման գործընթացի իմաստավորումը պահանջում է իրականացնել գիտավերլուծական կառավարում՝ հենվելով համախմբագիտության սկզբունքների վրա: