#23/2026
13 հունիսի, 2026 թ.
ԽմբագրականԻշխանության յուրացման փորձԱյն, ինչ տեղի ունեցավ ընտրությունների օրը, իսկ ավելի ստույգ՝ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, վեր է ամենավառ երեւակայությունից: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հազիվ էր ամփոփել 2005 ընտրատեղամասերից 284-ի արդյունքները, երբ վարչապետի թեկնածուներից Նիկոլ Փաշինյանն իր փոքր խմբակի հետ հապճեպ ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, թե ընտրություններում հաղթել է «Քաղպայմանագիր» կուսակցությունը: Լրագրողները ցնցված էին, ընտրողներն՝ այլայլված, ընտրատեղամասերի շուրջ 80%-ի հաշվարկները դեռ կատարված չեն, ի՞նչ հիմքով է այս մարդը նման անպատասխանատու հայտարարություն անում: Շատերի գնահատմամբ՝ դա իշխանությունը…
ՎերլուծականՆիկոլապաշտ կեղծ ժողովրդավարների մասինԱյն, ինչ կատարվում է Արթուր Օսիպյանի հետ այս օրերին, շատ ավելին է, քան այն, ինչ տեղի էր ունեցել Պողոս Պողոսյանի հետ 2001թ. «Առագաստ» սրճարանում։ Պողոս Պողոսյանի սպանությունը կատարվել է նույն ժամին, երբ նա Քոչարյանին հանդգնել էր ասել՝ «պրիվետ, Ռո՛բ»։ Այդ ժամանակ Պողոսյանը չէր կարող ակնկալել հայ հանրության աջակցությունը, քանզի նա սպանվել էր իր արտահայտությունից ընդամենը րոպեներ անց՝ Քոչարյանի թիկնապահների մահացու ծեծի հետեւանքով։
Ազատ ամբիոնԻսկ խաղաղ լուսաբացներն ուշանում են…Անկեղծ ասած՝ ցնցված եմ, բայց ոչ իշխանականների «հաջողություններից», այլ կեսգիշերին հրավիրած նրանց շտապողական ասուլիսից եւ ընտրություններում տարած հաղթանակի մասին հայտարարությունից, նմանապես՝ մինչ այդ, հարեւան Վրաստանի վարչապետի շնորհավորանքից, երբ դեռ ընտրական տեղամասերում ընթանում էին ամփոփիչ հաշվարկները։
Շաբաթվա անցուդարձ6-13 հունիսի 2026թ.Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունը, անտարակույս, հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն են, որոնց շուրջ աղմուկը տակավին չի հանդարտվել: Եվ դա հասկանալի է՝ կատարվածը աննախադեպ է մի շարք առումներով՝ քաղաքական, իրավական, մշակութաբանական, բարոյահոգեբանական եւ այլն: Այն դեռ երկար կհիշվի՝ իբրեւ ազգային-պետական խայտառակություն եւ իբրեւ խարան մեր ազգի ճակատին: Վարչական պաշարամիջոցների այսքան անզուսպ, լպիրշ ու լայնածավալ կիրառման երկրորդ դեպք Հայաստանում ոչ ոք չի հիշում:
Գրքի մեկնությունՀենրիխ Մխիթարյան «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում»2025-ին Իտալիայում լույս տեսավ Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքը: Newmag հրատարակչությունն ու Մխիթարյան ընտանիքը միաժամանակ սկսեցին հուշագրությունը հայերեն թարգմանելու ու հրատարակելու աշխատանքը։ Բնօրինակից հետո հայերենն առաջինն է, ինչը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի որոշումն է։