Հենրիխ Մխիթարյան, «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում», հուշագրություն, իտալերենից թարգմ.՝ Լուսինե Շուքուրյանի եւ Անի Հակոբյանի, 248 էջ, «ՆյուՄեգ» հրատ., 2026թ.:
2025-ին Իտալիայում լույս տեսավ Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքը: Newmag հրատարակչությունն ու Մխիթարյան ընտանիքը միաժամանակ սկսեցին հուշագրությունը հայերեն թարգմանելու ու հրատարակելու աշխատանքը։ Բնօրինակից հետո հայերենն առաջինն է, ինչը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի որոշումն է։
Սա գիրք է, որտեղ ներկայացված է հայ տղայի վճռական նվիրումի ուղին՝ Երեւանի «Փյունիկից» մինչեւ եվրոպական գրանդ ակումբներ։ Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ անկեղծորեն պատմում է՝ ազգային հավաքականի մարզաշապիկը կրելու պատասխանատվության, կապիտանի դերի, եվրոպական ֆուտբոլի կուլիսների եւ իր ընտանիքի մասին։
Գրքի լույսընծայումից հետո այն միանգամից դարձավ բեսթսելլեր։ Հուշագրությունը Մխիթարյանը գրել է իտալացի լրագրող, ֆուտբոլային կենսագիր Ալեսանդրո Ալչատոյի հետ գործակցությամբ։ Մխիթարյանը, որ սովոր է միշտ լինել խաղի կենտրոնում, այս անգամ խոսում է ոչ թե գոլերի, այլ ընտրությունների, պատասխանատվության եւ արժեքների մասին։
«Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքը ոչ միայն հաղթանակների, այլ նաեւ մաքառումների, խոստումների ու մարդ մնալու մասին է։ Այն հուզիչ պատմություն է որդիական կարոտի եւ հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում եւ շարժիչ ուժ դարձել։

