#24/2025
21 հունիսի, 2025 թ.
ԽմբագրականԵկեղեցին եւ ժողովուրդըԵկեղեցի-ժողովուրդ անքակտելի կապի մասին բազմաթիվ հատորներ են գրվել: Եկեղեցին մեր ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից է, որը հնուց անտի նշանակալի դերակատարում է ունեցել եւ շարունակում է ունենալ հայ ժողովրդի կյանքում: Բացառիկ է հատկապես այն ծառայությունը, որ պետականության բացակայության պայմաններում ստանձնել է Եկեղեցին՝ հանդես գալով ե՛ւ որպես պետության որոշակի գործառույթներ իրականացնող հաստատություն, ե՛ւ որպես ժողովրդի հոգեւոր-մշակութային կյանքի կարգավորման ու ազգապահպանության պատվար: Հայ եկեղեցին եւ հայ ժողովուրդը 17 դար շարունակ քայլել են համընթաց, միահյուսվել, դարձել ներդաշնակ մի…
ՎերլուծականԻնքնորոշում. քաղաքական ազգի ֆենոմենըՀայ ժողովրդի ամենամեծ խնդիրը ինքնորոշվելու եւ քաղաքական ազգի կարգավիճակ ձեռք բերելու անկարողությունն է։ Հայոց պետականության վերածննդից ի վեր մի ամբողջ դար հայերը չեն կարողացել հասնել ազգային ինքնորոշման։ Ըստ այդմ՝ պատմական Հայաստանի մի կտորի վրա հավաքված մարդիկ, ովքեր իրենց հայ են անվանում եւ իրենց հայ են զգում, չեն կարող հասկանալ, թե ինչու է նրանցից յուրաքանչյուրը մրցակից տեսնում բոլորի մեջ, այլ ոչ թե հոգով մտերիմ մարդ՝ միավորված մեկ մշակույթով եւ նույն հասարակության քաղաքացու իրավական կարգավիճակով։
Ազատ ամբիոնՎերջին կաթիլը…Լավ է, որ չենք գժվում մենք՝ արցախցիներս, երբ համադրում ենք Արցախում մեր կորցրածն ու Հայաստանում բնակվարձի պետական ժամանակավոր աջակցությունը, որն անցնում է բնակարանատերերին։ Եվ դեռ ասում են՝ վերջին ամիսն է:
Շաբաթվա անցուդարձ14-21 հունիսի 2025թ.Նախորդ շաբաթավերջյան ամենաաղմկոտ իրադարձությունը՝ իրանաիսրայելական ռազմական առճակատումը, ստիպեց առժամանակ հետաձգել ընթացիկ շաբաթվա համար նախատեսված բոլոր հրատապ թեմաները եւ ուշադրությունը սեւեռել իր վրա: Դիպվածը դուրս է սոսկ տարածաշրջանային կամ մերձավորարեւելյան նշանակության կաղապարից եւ ընգրկում է աշխարհաքաղաքական ավելի լայն հորիզոններ՝ սպառնալով վերածվել միջուկային բախումների թատերաբեմի: Այն Իրանի եւ Իսրայելի միջեւ տասնամյակներ շարունակվող հակամարտության ամենաթեժ ընդհարումն է, որը կարող է տարածվել հարեւան երկրներում ու իր հորձանուտների մեջ ներքաշել Իսրայելի դաշնակից ԱՄՆ-ին եւ այլ խոշոր…
Գրքի մեկնությունՄայք Օմեր «Մարդասպանի աչքերով»Երիտասարդ կինը, կամրջին հենված, տխուր ու գունատ, ասես՝ վշտի մեջ անէացած, անշարժ կանգնած է, եւ որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում, որ նա մեռած է: