#25/2020
4 հուլիսի, 2020 թ.
ԽմբագրականԹանկացող գույքահարկ` առանց սոցիալական երաշխիքներիՄինչ քաղաքակիրթ աշխարհում ելակետային է դառնում անցումը մարդակենտրոն օրենսդրական լուծումների, որոնց առանցքում մարդն է` անօտարելի իր արժանապատվությամբ ու բնական իրավունքներով, «թավշյա» հեղափոխության արժեքները թմբկահարող հայաստանյան իշխանությունները մարդուն սոցիալապես ու բարոյապես կոտրելու, նվաստացնելու նորանոր ձեւեր են մտմտում: Խոսքը վերջին շրջանում ընդունված մի շարք օրենքների եւ իրավական կարգավորումների մասին է, որոնցում ակնհայտորեն բացակայում է շատ կարեւոր մի բաղադրիչ` սոցիալական երաշխիքը: Ամենաթարմ օրինակը հունիսի 25-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված` Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ…
ՎերլուծականՍահմանադրական ճգնաժամ. պատրանք եւ իրականությունՔվորումի բացակայության պատճառով Սահմանադրական դատարանում (ՍԴ) հունիսի 30-ին նախատեսված նիստը տեղի չունեցավ: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են ՍԴ աշխատակազմից։ Ի թիվս այլ հարցերի, պետք է քննվեր նաեւ «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը: Նույն բովանդակությամբ դիմում էր ներկայացրել նաեւ Քոչարյանի գործը սկզբում քննած ու նրան կալանքից ազատ արձակած` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Վերջինս իր դիմումը ետ չէր վերցրել` ի տարբերություն Քոչարյանի պաշտպանների, որոնք դեռ անցյալ տարի Բարձր դատարան ներկայացրած իրենց դիմումով խնդրում…
Ազատ ամբիոնԹուրքիան չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումներըՈւսումնասիրելով վերջին օրերի միջազգային անցուդարձը, մենք տեսնում ենք, որ աշխարհում հստակորեն ձեւավորվում է թուրքական ագրեսիային դիմագրավելու քաղաքական ուղեգիծ, որտեղ իր առանցքային դերն ունի Ֆրանսիան։ Այդ երկիրը դադարեցնում է Թուրքիայից հագուստեղենի ներկրումը, որի արտադրությունն առաջատար դիրք է զբաղեցնում թուրքական տնտեսության մեջ։ Հակաթուրքական քաղաքականության հիմնական գործոններն են` Հունաստանի ծովային ջրերում Թուրքիայի կողմից նավթի ու գազի հորատման աշխատանքները եւ Լիբիական հակամարտությունում վերջինիս որդեգրած քաղաքականությունը։
Շաբաթվա անցուդարձ27 հունիսի - 4 հուլիսիՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության հետ շուրջ 2 ժամ տեւած քննարկման արդյունքում օրերս սահմանեց ՀՀ սպառողների համար գազի նոր սակագները, որոնք կսկսեն գործել հուլիսի 19-ից: Ըստ այդմ` սպառող քաղաքացիներին մատակարարվող գազի գինը մնում է անփոփոխ` անապահով խավի համար 1 խմ գազի դիմաց 100 դրամ, շարքային սպառողների համար 1 խմ գազի դիմաց 139 դրամ: Նույնքան` 139 դրամ կվճարեն նաեւ խոշոր սպառողները` այդ թվում ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչեւ 10.000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավելի սպառելու դեպքում ավել սպառված գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրը…
Գրքի մեկնությունՀերման Հեսսե, «Նարցիսը եւ ոսկեբերանը»Սույն վեպում, որ ավելի շուտ առակախոսություն է, արտահայտություն են գտել ստեղծագործող մարդու երկու հիմնական տարատեսակները՝ մտածողն ու երազողը, խստադաժանն ու ծաղկունը, հստակասացն ու մանկականը: Երկուսն էլ՝ իրար հոգեհարազատ, թեեւ ամեն ինչում իրար հակադրվող, երկուսն էլ՝ միայնակ, երկուսն էլ` Հեսսեի կողմից ճշմարտապես ճանաչված՝ իրենց առավելություններով ու թերություններով հանդերձ, եւ ճշգրտագույնս նկարագրված: