#25/2026
27 հունիսի, 2026 թ.
ԽմբագրականՊյուռոսյան հաղթանակԵրեւում է՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրա շուրջ հավաքված խամաճիկները ոչ մի դաս չքաղեցին հունիսի 7-ին անցկացված խոհրդարանական ընտրություններից, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թվացյալ հաղթանակ տարավ կամ՝ պատմության մեջ լավ հայտնի «Պյուռոսյան հաղթանակ»: Հիշեցնենք, որ դա մեծաթիվ զոհերի ու կորուստների գնով ձեռք բերված հաղթանակն է, որն իրականում պարտություն է: Ավանդության համաձայն՝ երբ հին աշխարհի նշանավոր զորավարներից՝ Էպիրոսի թագավոր Պյուռոսին շնորհավորել են հռոմեացիների անպարտելի համարվող զորքին ջախջախիչ պարտության մատնելու առթիվ, նա բացականչել է. «Եվս այդպիսի մի ճակատամարտ, եւ մենք…
ՎերլուծականՓաշինյանը վաղուց է անցել ռուբիկոնըՆիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել ընտրություններին մասնակցած երեք մեծահարուստների՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին՝ նախընտրական-հետընտրական պայքարն աստիճանաբար վերածելով բացահայտ հաշվեհարդարի։ Նիկոլը մոռանում է, թե 2018-ից հետո այս երեք մեծահարուստները ինչպես եւ ինչու վերստին հայտնվեցին Հայաստանի քաղաքական կյանքում։
Ազատ ամբիոնՄի լավ օրվա սպասումով…Առաջին անգամ ընտրությունների չմասնակցեցի, բայց եթե մասնակցելու իրավունքից զրկված չլինեի, հաստատ կընտրեի ընդդիմադիր որեւէ ուժի։
Շաբաթվա անցուդարձ20-27 հունիսի 2026թ.Ազգային ժողովի հոռի բարքերը, կարծս թե, հետզհետե ներթափանցում են Երեւանի ավագանու նիստերի դահլիճ՝ թեպետ այդտեղ էլ ի վերուստ «լուսաբացները» խաղաղ չեն եղել: Հունիսի 23-ին քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին մամուլին որոշ մանրամասներ է պատմել ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր–Եսայանը: Ծեծկռտուքի ժամանակ վերջինս նույնպես վնասվածք է ստացել դեմքին, աչքերի տակ՝ կապտուկներ: Տեր-Եսայանի խոսքով՝ իշխանությունները ծանր են տանում խորհրդարանական ընտրություններին «Մայր Հայաստան»-«Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերի համատեղ մասնակցությունը:
Գրքի մեկնությունՆոյել Ջենիս-Նորթոն «Ավելի հանդարտ, ավելի հեշտ եւ ավելի երջանիկ ծնողավարում»Ծնողավարումը հմտություն է, որը կարելի է սովորել։ Այս գիրքը ցույց է տալիս հենց այդ ճանապարհը։