Ընթացիկ համար#43/2026
Համար

#26/2020

11 հուլիսի, 2020 թ.

ԽմբագրականԵլք վիրտուալ իրականությունից2018-ից սկսած` մենք գլխավորապես ապրում ենք վիրտուալ իրականության մեջ: Կյանքն ընթանում է սոցցանցերում, քաղաքական պայքարը` նույնպես: Անգամ «հեղափոխությունն» էր վիրտուալ տիրույթում, հանրահավաքների ժամանակ բազմաթիվ հեռախոսներից սփռվում էին online տեսառեպորտաժներ, տարաբնույթ նյութեր, եւ աշխարհասփյուռ հայերը Ամերիկայում, Ռուսաստանում կամ Բուրկինա Ֆասոյում դրանց միջոցով մասնակցում էին «հեղափոխությանը»։ Բոլորի սրտերը տրոփում էին միաժամանակ, միեւնույն մտքերն էին նրանց պատում։ Սա վիրտուալ աշխարհն է, որտեղ իրականությունը երկրորդ պլան է մղվում։ Պատկերն ավելի կարեւոր է, քան այն, ինչ կատարվում է մարդկանց…11 հուլիսի, 2020 թ.ՎերլուծականԻնչ է թաքցված խոսքի ազատության ծխածածկույթումՆախորդ շաբաթավերջին ՀՀ-ում գրանցվեց ժողովրդավարության կարեւորագույն սկզբունքներից մեկի` խոսքի ազատության կոպիտ ոտնահարման դեպք: Ուրբաթ երեկոյան` աշխատանքային ժամի ավարտին, ոստիկանությունն այցելեց «Արմնյուզ» հեռուստաընկերություն` պատճառաբանելով, որ ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ եթերի ընթացքում դիմակ չկրելու հիմքով: Ավելի վաղ նույն հիմքով ոստիկաններ էին այցելել նաեւ «5-րդ ալիք»-ի խմբագրություն, սակայն գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը հրաժարվել էր ստորագրել եւ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը:Գեւորգ Բրուտենց11 հուլիսի, 2020 թ.Ազատ ամբիոնԻռլանդական տնտեսական հրաշքըԻռլանդիայի Հանրապետության տնտեսական քաղաքականության անգամ հպանցիկ ուսումնասիրությունը ցայտուն կերպով ցույց է տալիս, թե ինչպիսի արմատական քայլեր էին ձեռնարկվել այդ երկիրն աղքատությունից հանելու եւ դարձնելու Արեւմտյան Եվրոպայի առաջատար տնտեսական լոկոմոտիվներից մեկը։ Մինչեւ 1990-ական թվականների սկիզբը Իռլանդիային չէր հաջողվում հասնել տնտեսական առաջընթացի։ Բայց շատ չանցած` տեղի ունեցավ անհավանական թվացող տնտեսական հրաշքը:Հովսեփ Եսայան11 հուլիսի, 2020 թ.Շաբաթվա անցուդարձ4-11 հուլիսիՀուլիսի 5-ին Հայաստանը նշում էր Սահմանադրության օրը: «Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլեւ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: Նախագահը նշում է նաեւ, որ մեզնից առավելագույն ջանքեր ու պատասխանատվություն, կարգապահություն ու զգոնություն է պահանջվում մարտահրավերներն արժանապատվությամբ հաղթահարելու համար:11 հուլիսի, 2020 թ.Գրքի մեկնությունՋեյն Օսթին, «Հպարտություն եւ նախապաշարմունք»Վեպը սկսվում է տեր եւ տիկին Բեննեթների երկխոսությամբ, ովքեր զրուցում են երիտասարդ Բինգլիի՝ Նեզերֆիլդ-պարկ ժամանելու մասին։ Կինը համոզում է ամուսնուն` այցելել հարեւանին եւ ավելի ջերմ մտերմություն հաստատել։ Նա կարծում է, որ պարոն Բինգլիին, անկասկած, դուր կգան իրենց հինգ աղջիկներից որեւէ մեկը, եւ նրանք կամուսնանան։ Պարոն Բեննեթը այցելում է երիտասարդին։11 հուլիսի, 2020 թ.