#26/2022
11 հուլիսի, 2022 թ.
ԽմբագրականԳոյության պայքար. ի՞նչ է սպասվում Արցախին եւ ՀայաստանինԵթե երկու բառով բնութագրելու լինենք աշխարհաքաղաքական ներկա վայրիվարումները՝ ավելի դիպուկ բնորոշում, քան գոյության պայքար, դժվար է մտածել:
ՎերլուծականՊատերազմը անխուսափելի՞ էԸստ երեւույթին՝ Ադրբեջանը նոր պատերազմի եռանդագին պատրաստություններ է տեսնում: Թիրախը, բնականաբար, Հայաստանն է: Բա էլ ո՞վ. հարեւան պետություններից Վրաստանի հետ խնդիր չունի, Իրանի հետ համարձակությունը չի հերիքի, Թուրքիան էլ ախպեր տղա է: Տակը մնում է Հայաստանը: Պատերազմի կանխանշանները նույնքան տեսանելի են, որքան մեծ ու փոքր Մասիսները գարնան պարզկա լուսաբացին: Որո՞նք են այդ նշանները՝ փորձենք թվարկել մի քանիսը: Այսպես՝ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը.
Ազատ ամբիոնԲոլորը խոսում են Բերձոր քաղաքն Ադրբեջանին հանձնելու մասին: Ինչո՞ւ է դա կարեւորՀունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը կառուցում է Գորիսը Ստեփանակերտին կապող եւ ներկայիս հիմնական մայրուղին՝ «Լաչինի միջանցքը» շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո շահագործման կհանձնվի: «Դրա հետեւանքով,- ասել է նա,- մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, հայկական որոշ այլ գյուղեր»:
Շաբաթվա անցուդարձ2-9 հուլիսիՀուլիսի 5-ին Հայաստանը նշեց Սահմանադրության օրը: Այն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, եւ այդ օրն էլ դարձել է պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005թ. նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին: 2022-ի հունվարին հաստատված՝ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որի նախագահն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է, պատրաստվում է մինչեւ տարեվերջ ընդունել Մայր օրենքի նոր հայեցակարգը։ Կառավարման ի՞նչ մոդել է պետք ՀՀ-ին՝ խորհրդարանակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական. հիմնականում այս հարցի…
Գրքի մեկնությունՍտեֆան Ցվայգ, «Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր»«Երեկվա աշխարհը» ավստրիացի գրողի վերջին գիրքն է՝ ապրված կյանքի անդրադարձը, պատմական իրադարձություններով հարուստ ժամանակի խորքի վրա գծված ինքնակենսագրություն։