Ընթացիկ համար#43/2026
Համար

#26/2025

5 հուլիսի, 2025 թ.

ԽմբագրականՄեկ անձի իշխանությունը2018 թվականին թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական սկզբունքներով ու կոչերով իշխանության եկած (կամ՝ բերված) ՔՊ-ական խմբակը յոթ տարի անց հանեց դիմակը՝ ցույց տալով իրական դեմքը: Այժմ արդեն ողջ ազգի համար ստուգապես հասկանալի դարձավ, որ այս ամբողջ ժամանակ գործ է ունեցել բռնապետական համակարգի հետ: Ու 2018-ից ի վեր արված բազմաթիվ կանխատեսումները, թե թրքաբարո այս խունտան եկել է (կամ բերվել է) Արցախը հանձնելու, իսկ Հայաստանը մասնատելու եւ տարածքը թուրք-ազերական դարավոր երազանքի՝ Մեծ թուրանի ոտքի կոխան դարձնելու համար, այլեւս ապացուցված իրողություն են:5 հուլիսի, 2025 թ.ՎերլուծականԻ՞նչն է անհանգստացնում ԱՄՆ-ին եւ ինչպիսի՞ նոր աշխարհ է ցանկանում ստեղծել Թրամփը (մաս I)ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած ծայրահեղ ակտիվ միջազգային քաղաքականության մեջ կես տարվա ակնհայտ անորոշությունը, կարծես թե, բացահայտում է դրա խոր իմաստը։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքերը պարբերաբար ավելի ու ավելի հստակություն են մտցնում ԱՄՆ-ի նոր վարչակազմի մոտիվացիայի մեջ՝ կապված ԱՄՆ-ում առկա խնդիրների բոլոր ասպեկտների հետ։Մանվել Սարգսյան5 հուլիսի, 2025 թ.Ազատ ամբիոնՀույսի բանալիներ…Հետաքրքիր է՝ այսուհետ է՞լ ինչ պիտի անեն այս երկրում եւ այս ժողովրդին, որ սթափվեն անտարբերության նիրհից: Ախր, վաղը-մյուս օրը ստիպված են լինելու իրենց տան բանալիների ավելորդությունն զգալ այնպես ցավալիորեն, ինչպես արցախցիներն են այսօր զգում իրենց ծաղկափթիթ հայրենիքը կորցնելուց հետո։Նատաշա Պողոսյան5 հուլիսի, 2025 թ.Շաբաթվա անցուդարձ28 հունիսի - 5 հուլիսի 2025թ.Մեծ աղմուկ հանած՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) ազգայնացնելու, իսկ ավելի դիպուկ՝ սեփականատիրոջ ձեռքից խլելու նախագիծը հուլիսի 1-ին դրվեց ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը: Խոսքը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում եւ դրան կից օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթի մասին է։ Այդու, օրինագծի համաձայն, ՀՀ ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է վարչական վարույթ սկսել ՀԷՑ ընկերության դեմ: Օրենսդրական փաթեթը նախատեսում է ընկերության ազգայնացման համար իրավական հիմքերի ստեղծում:5 հուլիսի, 2025 թ.Գրքի մեկնությունԿամալա Հարիս «Մեր դավանած ճշմարտությունը»Աշխարհի ազդեցիկ կանանցից մեկը պարզ ու ոգեշնչող կերպով պատմում է իր արտասովոր կյանքի եւ կարիերայի մասին։ ԱՄՆ պատմության մեջ առաջին կին փոխնախագահը 10 տարվա ընթացքում կարիերայի անհավանական թռիչք է ունեցել՝ դատախազից հասնելով իշխանության Օլիմպոսին: Այդ ճանապարհին Հարիսը երբեք չի վախեցել կոտրել կարծրատիպեր եւ չի ընկրկել դժվարությունների առջեւ: Այս կնոջ գործունեության շնորհիվ ԱՄՆ-ում պակասել են հանցագործությունները:5 հուլիսի, 2025 թ.