#26/2026
4 հուլիսի, 2026 թ.
ԽմբագրականԸնտրակաշառք բաժանողներըԽորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի վարչակազմը մեծ թափով շարունակում է քաղաքական հետապնդումները՝ ուղեկցված նոր ձերբակալություններով, խուզարկություններով ու սպառնալիքներով։ Հետընտրական շրջանում քաղկալանավորների շարքերը «համալրվել» են ի հաշիվ հեռանկարային գործիչների՝ Ավետիք Չալաբյանի, Ալիկ Ալեքսանյանի, Դավիթ Համբարձումյանի, Արթուր Սարգսյանի, Ալեն Ղեւոնդյանի եւ այլոց: Փաշինյանը հասկանում է, որ աննախադեպ բռնաճնշումների եւ պետական մակարդակով ընտրակաշառք բաժանելու շնորհիվ անգամ չկարողացավ ցանկալի մեծամասնություն ստանալ, ինչը խիստ մտահոգիչ է նրա համար:
ՎերլուծականԴարձյալ պետականությանը սպառնացող վտանգի մասինԻմ հոդվածներում ես հազվադեպ եմ հղումներ անում տարբեր աղբյուրների, հատկապես Արհեստական բանականության կարծիքներին։ Սակայն երբեմն հանդիպում ես տեքստերի, որոնք, կարծես, գրվել են քեզ համար՝ լիովին համապատասխանելով քո սեփական գաղափարներին։ Նման դեպքերում «ցուցադրվելու» իմաստ չկա. ավելի լավ է՝ պարզապես մեջբերել եւ ներկայացնել պատրաստի հայեցակարգը հետաքրքրված յուրաքանչյուրին։
Ազատ ամբիոնՄերոնք եւ Պապ թագավորըԵս ուրախ եմ, որ Հայաստանում փողոցների անունները դրվում են Հայոց արքաների պատվին։ Պապ թագավորը մեր պատմության կարեւոր դեմքերից մեկն է եղել, եւ լավ է, որ Երեւանի Հանրապետության հրապարակին հարող փողոցը կոչվելու է Պապ թագավորի անվամբ։
Շաբաթվա անցուդարձ27 հունիսի - 4 հուլիսի 2026թ.Շաբաթվա ընթացքում հանրության ուշադրությունը սեւեռված էր Սահմանադրական դատարանի վրա, որտեղ քննարկվում են հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին յոթ քաղաքական ուժերի հայցադիմումները: Անշուշտ, այնպես չէ, որ ժողովուրդը՝ շունչը պահած, սպասում է ՍԴ-ի արդար դատավճռին, բայց պակաս կարեւոր չէ նաեւ հանրորեն տեսնել ու համոզվել, թե մինչեւ ուր է հերիքում Փաշինյանի «գրպանային» ամենաբարձր իրավապահ ատյանի, այսպես ասած, «դուխը»: Չէ՞ որ քաղաքացիները քաջատեղյակ են այն մանրամասներին, ինչ կատարվեց մասնավորապես հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, եւ նրանց չես խաբի:
Գրքի մեկնությունՌոբերտ Գրին «Իշխանության 48 օրենքները»«Իշխանության 48 օրենքները» ժամանակակից դասական գիրք է՝ քաղաքականության, հոգեբանության եւ ռազմավարության հատման սահմանագծում։ Ռոբերտ Գրինը վերլուծում է իշխանության էությունը՝ բացահայտելով, թե ինչպես է այն գործում իրական կյանքում՝ անձնական ու աշխատանքային հարաբերություններում, ինչպես նաեւ հասարակության բոլոր շերտերում՝ սկսած հին աշխարհի տիրակալներից մինչեւ նոր ժամանակների գործարարները, քաղաքական գործիչներն ու արվեստագետները։