#29/2023
28 հուլիսի, 2023 թ.
Խմբագրական«ՀայաՔվեն» հնարավորությունների պատուհան է բացում«ՀայաՔվե» նորաբանությունը բառացի նշանակում է «հայության ձայն»: Դա, ըստ էության, Արցախի ինքնորոշման մերժումը եւ Հայոց ցեղասպանության նշանակության նսեմացումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների ստորագրահավաքի, այսինքն՝ վերջիններիս ազատ կամարտահայտության միջոցով: Զուտ քաղաքացիական նախաձեռնությամբ մարմնավորվող սույն իրավակարգավորումը մեզանում կիրառվում է առաջին անգամ: Թերեւս՝ դրանով կարելի է բացատրել «ՀայաՔվե»-ի նկատմամբ ինչպես իշխանական, այնպես էլ հանրային որոշակի շրջանակներում առկա անհամարժեք վերաբերմունքը:
ՎերլուծականՄիտքը կաշկանդող կարծրատիպերից ձերբազատվելու ժամանակըԻնչի մասին էլ այսօր խոսվի, ուշադրության կենտրոնում հետեւյալ հարցն է. ինչո՞ւ հայերն անզոր են հաղթահարելու իրենց պատմության մեջ անվերջանալիորեն շարունակվող մի շարք ապակայունացումներ: Ահաեւ՝ այժմ. ինչո՞ւ է Հայաստանը հայտնվեց փլուզման ու վերացման վտանգի դեմհանդիման։
Ազատ ամբիոնՊաշարված Արցախի կյանքից…Այդ ո՞վ չգիտեր, որ Արցախի հանձնումը 120 հազարին կանգնեցնելու է սպանդի առջեւ… Այդ ովքե՞ր են, որ երկրի հանձնումը տարանջատում են մեզ պատուհասած պաշարումից։
Շաբաթվա անցուդարձ22-29 հուլիսի 2023թ.Շաբաթվա ամենաաղմկոտ իրադարձությունը Նիկոլ Փաշինյանի հերթական մամլո ասուլիսն էր, որը մոտ հինգ ժամ տեւողությամբ տեղի ունեցավ հուլիսի 25-ին, եւ որի շուրջ քննարկումները մինչեւ շաբաթավերջ չէին դադարում: Հարցերը մեծամասամբ վերաբերում էին պաշարված Արցախում ստեղծված օրհասական իրադրությանը, ՀՀ ներքաղաքական կյանքին եւ գոյութենական ծանր կացությունից հայկական երկու պետությունների դուրսբերման ելքերին: Օրակարգն, ըստ էության, թելադրվում էր լրագրողների կողմից. նրանցից ոմանք ասուլիսի դահլիճ էին բերել նաեւ արցախցի ընդդիմադիր գործիչներից ու շարքային արցախցիներից վերցված ձայնագրություններ՝ ասուլիսի բանախոսին…
Գրքի մեկնությունՕլիվեր Սթոուն «Զրուցելով Պուտինի հետ»Հեղինակի անունը հայտնի է ինչպես գեղարվեստական, այնպես էլ ԱՄՆ արտաքին քաղաքականությանն առնչվող վավերագրական կինոնկարներով։ Արժանացել է երեք «Օսկարի», նկարահանել է երեք ֆիլմ Վիետնամի պատերազմի, երեք ֆիլմ՝ Ֆիդել Կաստրոյի մասին։ Նրա ամենահայտնի վավերագրությունն ԱՄՆ պատմության անհայտ էջերին մասին հեռուստասերիալն է։ Սթոունը պատերազմների մասնակից է, ԱՄՆ բանակում ծառայության ընթացքում արժանացել է 8 շքանշանի: