Ընթացիկ համար#43/2026
Համար

#29/2024

24 օգոստոսի, 2024 թ.

ԽմբագրականԱզգային ինքնության ոչնչացման ծրագիրԱյն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի էթնոմշակութային, աշխարհայացքային եւ հոգեւոր-գաղափարական ոլորտում, կարելի է դիտարկել որպես ազգային ինքնության կամ տեսակի ծրագրված ոչնչացման գործընթաց: Դրանում համոզվելու համար հեռու գնալ պետք չէ. բավական է ուշադիր հետեւել ՀՀ կառավարության օրակարգին, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, նրա տիկնոջ, թիմակիցների խոսույթներին, ինչպես նաեւ Արեւմուտքից ժամանակ առ ժամանակ փոխանցվող ազդակներին, եւ կունենանք վերն արձանագրված դատողության անառարկելի ապացույցները:24 օգոստոսի, 2024 թ.ՎերլուծականԱզատության բերկրա՞նք, թե՞ «վակխանալիայի» հաղթարշավ…Հուլիսի 26-ին Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ցուցադրվել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավի թեմայով մի տեսարան, որը սուր ժխտողական արձագանք է առաջացրել։ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պնդում էին, որ տեսարանի հեղինակը ոգեշնչվել է հունական դիցաբանության գինու աստված Դիոնիսոսի մասնակցությամբ տոնական խնջույքից։Մանվել Սարգսյան24 օգոստոսի, 2024 թ.Ազատ ամբիոնԵրբ աշխարհից մեկուսացած Արցախը կուլ էր գնումԱրցախից բռնատեղահանվելուց հետո հասկացա, որ հայրենիքում մնաց իմ ուսուցչությունը: Այն մանկավարժի պատվաբեր գործունեություն էր Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում, այն ճանապարհ էր, որ տարիներով անցա մի մանկավարժական եւ բազմաթիվ աշակերտական կոլեկտիվներում, որտեղ մեծ հարգանք ու սեր կար Ուսուցչի հանդեպ: Այն պատվաբեր ճանապարհ էր, որով անցնողը հպարտություն է զգում, որ իրեն բախտ է վիճակվել անուն ու հեղինակություն թողնել իր հետեւում:Նատաշա Պողոսյան24 օգոստոսի, 2024 թ.Շաբաթվա անցուդարձ17-24 օգոստոսի 2024թ.Օգոստոսի 18-19-ը պետական այցով Բաքվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի նախօրեին Կրեմլի պաշտոնական աղբյուրը հաղորդագրություն էր տարածել, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները քննարկելու են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: «Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը»,- գրել էր ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: Տպավորություն էր, թե Պուտինը բանուգործ չունի, հատուկ մեկնում է Բաքու՝ Իլհամ Ալիեւի հետ կարգավորելու հայ-ադրբեջանական կնճիռը: Եվ այն էլ՝ առանց Հայաստանի:24 օգոստոսի, 2024 թ.Գրքի մեկնությունՀրանտ Դինք «Այս սյունակի մարդը»Հրանտ Դինքի այս գրքում հարյուրից ավելի հրապարակումներ են, որոնք 1996 -2007 թվականներին տպագրվել են «Ակօս», «Յենի Բինյըլ» եւ «Բիրգյուն» թերթերում: Հեղինակը գլխավորապես անդրադարձել է աշխարհին, Արեւմուտքին, Սփյուռքին, հայ-թուրքական խնդրին, Թուրքիայի հայ համայնքին, ազգային փոքրամասնություններին, քրդական հարցին եւ, նույնիսկ, արծարծել է գլխաշոր կրելու համազգային վեճի թեման։24 օգոստոսի, 2024 թ.